Մեկնարկել է Գամալեյա ինստիտուտում մշակված կորոնավիրուսի Спутник V պատվաստանյութի կլինիկական փորձարկումների երրորդ փուլը: Այդ մասին հայտարարել է ՌԴ Առողջապահության նախարարության ղեկավար Միխայիլ Մուրաշկոն, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը:
Հետազոտությանը կմասնակցի 40 հազար մարդ։ Կամավորների մի մասը պատրաստուկի փոխարեն կստանա պլացեբո: Բացի դրանից, պատվաստանյութն օրերս արդեն հասցվել է Մոսկվայի պոլիկլինիկաներ: