Մեկնարկել են Արցախի Ասկերանի շրջանի Իվանյան համայնքի հարակից տարածքում բնակելի տների շինաշխատանքները, տեղեկացնում են ԱՀ քաղաքաշինության նախարարությունից:
«Ընդհանուր առմամբ կառուցվելու են 4 սենյականոց թվով 90 առանձնատուն։ Տարածքի կառուցապատման ընդհանուր մակերեսը 16,5հա է։
Ներկա դրությամբ իրականացվում է հիմքերի տեղադրման համար նախապատրաստական` հողային աշխատանքներ։
Աշխատանքներն իրականացվելու է «Հայաստան» համահայկական հիմնադրամի ֆինանսավորմամբ։
Շինարարական աշխատանքներն իրականացնում են «Նարեկ», «Միլենիում», «Կոտտեջ» ՍՊԸ կազմակերպությունները»։