Չորեքշաբթի, Հոկտեմբերի 29, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Մելանյա Թրամփը «խաղաղության նամակ» է գրել Վլադիմիր Պուտինին. Fox News

17/08/2025
- Միջազգային, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփը «խաղաղության նամակ» է գրել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, որում հայտնել է, որ «եկել է ժամանակը» պաշտպանելու երեխաներին և ապագա սերունդներին ամբողջ աշխարհում։ Այս մասին հայտնել է Fox News հեռուստաալիքը։

Fox News Digital հեռուստաալիքը բացառիկ կերպով ձեռք է բերել ԱՄՆ առաջին տիկնոջ՝ Պուտինին ուղղված «խաղաղության նամակը», որը նախագահ Դոնալդ Թրամփն անձամբ փոխանցել է ռուսաստանյան առաջնորդին Ալյասկայում նրանց գագաթնաժողովից առաջ։

Նամակը ստանալուց անմիջապես հետո Պուտինն այն կարդացել է ամերիկյան և ռուսաստանյան պատվիրակությունների ներկայությամբ։

«Հարգելի՛ նախագահ Պուտին,- սկսվում է ԱՄՆ առաջին տիկնոջ նամակը։- Յուրաքանչյուր երեխայի հոգու խորքում, անկախ նրանից՝ նա պատահաբար ծնվել է գյուղական վայրում, թե քաղաքի շքեղ կենտրոնում, նույն լուռ երազանքներն են։ Նրանք երազում են սիրո, հնարավորությունների և վտանգներից պաշտպանված լինելու մասին։ Որպես ծնողներ՝ մենք պարտավոր ենք պահպանել հաջորդ սերնդի հույսը։ Որպես ղեկավարներ՝ մենք պատասխանատվություն ենք կրում մեր երեխաներին աջակցելու համար, և դա չի սահմանափակվում սակավաթիվների հարմարավետությամբ։ Անկասկած, մենք պետք է ձգտենք արժանապատիվ աշխարհ ստեղծել բոլորի համար, որպեսզի յուրաքանչյուրը կարողանա արթնանալ խաղաղության մեջ, և որպեսզի հենց ապագան հուսալիորեն պաշտպանված լինի։ Պարզ, բայց խորը հայեցակարգը, պարոն Պուտին, որի հետ, վստահ եմ, կհամաձայնեք, այն է, որ յուրաքանչյուր սերնդի հետնորդներն իրենց կյանքը սկսում են մաքուր էջից՝ մի անմեղությամբ, որը վեր է աշխարհագրությունից, կառավարությունից և գաղափարախոսությունից», – ասվում է ԱՄՆ առաջին տիկնոջ նամակում։

Դիմելով Պուտինին՝ նա նշում է, որ «ժամանակակից աշխարհում որոշ երեխաներ ստիպված են լուռ ծիծաղել՝ ուշադրություն չդարձնելով իրենց շրջապատող խավարին. դա լուռ մարտահրավեր է այն ուժերին, որոնք կարող են հավակնել նրանց ապագային»։

«Պարոն Պուտին, Դուք կարող եք միայնակ վերադարձնել նրանց մեղեդային ծիծաղը։ Պաշտպանելով այս երեխաների անմեղությունը՝ Դուք ավելին կանեք, քան պարզապես կծառայեք Ռուսաստանին. Դուք կծառայեք մարդկությանը։ Նման համարձակ գաղափարը գերազանցում է մարդկային բոլոր տարաձայնությունները, և Դուք, պարոն Պուտին, ի վիճակի եք այս տեսլականն իրականություն դարձնել այսօր՝ գրչի մեկ հարվածով։ Եկել է ժամանակը», – նշվում է ԱՄՆ առաջին տիկնոջ՝ Ռուսաստանի նախագահին ուղղված նամակում։

Մելանյա Թրամփի «խաղաղության նամակը» գրվել է օգոստոսի 15-ին Ալյասկա նահանգի Անքորիջ քաղաքում նրա ամուսնու և Պուտինի պատմական հանդիպման նախօրեին, հստակեցնում է հեռուստաալիքը։

Այս հանդիպումը 2021 թվականի հունիսից ի վեր առաջին ռուս-ամերիկյան գագաթնաժողովն էր, որը տեղի էր ունեցել նախկին նախագահ Ջո Բայդենի վարչակազմի օրոք և Ուկրաինայում պատերազմի մեկնարկից ընդամենը ութ ամիս առաջ։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Այսպես է խեղվում, կեղծվում և ուրացվում պատմությունը

Հաջորդ գրառումը

Հայ առաքելական եկեղեցին այսօր նշում է Խաղողօրհնեքը

Համանման Հոդվածներ

Նորություններ

Հովհաննավանքը դարձել է հակաեկեղեցական որջ. Սուրեն Սուրենյանց

29/10/2025
Հոգևոր

Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հանդիպում ունեցավ Մասյացոտնի թեմի հոգևոր սպասավորների հետ

29/10/2025
Նորություններ

Վախենում է, գիտի, որ իրավիճակը վերջնախաղային է. Վլադիմիր Մարտիրոսյան

29/10/2025
Նորություններ

«Իսկապե՞ս ազգովի եք ցանկանում թուրքերի հետ հաշտ ու խաղաղ լինել». գերմանացի պրոֆեսորը՝ փաստաբանին

29/10/2025
Հաջորդ գրառումը

Հայ առաքելական եկեղեցին այսօր նշում է Խաղողօրհնեքը

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական