Այժմ Ուկրաինան հնարավորություն ունի ընդունել Պուտինի առաջարկը, հակառակ դեպքում ռուսական ռազմական հարձակումը կշարունակվի. հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի ղեկավարի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը։
Նրա խոսքով՝ Գերագույն Ռադայում խելամիտ ուժեր չկան։ Գերագույն Ռադան, ինչպես և Ուկրաինայի գործադիր իշխանությունը, ցուցումներ է ստանում ԱՄՆ-ից:
«Ուկրաինայի իշխանությունները դեռ կարող են ընդունել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ խաղաղ կարգավորման առաջարկները, հակառակ դեպքում ռուսական զորքերի հարձակումը կշարունակվի, և իրավիճակը կփոխվի ոչ հօգուտ Կիևի։
Եթե անկեղծ լինեմ, ես կարծում եմ, որ նախագահն ամեն ինչ ասել է այս մասին, որ յուրաքանչյուր հաջորդ առաջարկ, որ արվելու է Ռուսաստանի Դաշնության կողմից, Ուկրաինայի ներկայիս իշխանությունների համար է, անկախ այն բանից, թե ինչպես ենք վերաբերվում նրանց։
«Այսպիսով, նրանք այժմ հնարավորություն ունեն ընդունելու այս առաջարկը, որը ձևակերպել է Վլադիմիր Վլադիմիրովիչը, և ամեն դեպքում փորձել խաղաղություն հաստատել՝ վերջ տալով հակամարտությանը», – ասել է նա։
Հակառակ դեպքում, շարունակել է Մեդվեդևը, Ռուսաստանի հարձակողական գործողությունները կշարունակվեն.
«Իսկ թե որտեղ կավարտվի հենց այդ սանիտարական գոտու սահմանը, որի մասին խոսեց մեր երկրի նախագահը, դեռ դժվար է ասել։ Հավանական է, որ այս ամենը Ուկրաինայի ներկայիս իշխանությունների օգտին չի լինի։ Այնպես որ, նրանք պետք է շտապեն, քանի դեռ կարող են» ,- հավելել նա:
Հետևեք մեզ նաև Տելեգրամում։