Մարոկկոյում, սեպտեմբերի 8-ին տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 1,037-ի, վիրավորվել է 1,204 մարդ, որոնցից 721-ի վիճակը ծանր է:
Այս մասին ասված է թագավորության ներքին գործերի նախարարության հայտարարության մեջ։
Ցնցումների հետևանքով մահվան դեպքեր են գրանցվել երկրի 9-ը նահանգում և պրեֆեկտուրաներում։
Մարոկկոյի ազգային երկրաֆիզիկական ինստիտուտի հաղորդագրության համաձայն՝ 7 մագնիտուդով երկրաշարժը տեղի է ունեցել ուրբաթ տեղական ժամանակով 23:11-ին:
Հայաստանի ԱԳՆ-ը ցավակցություն է հայտնել Մարոկկոյի ավերիչ երկրաշարժի զոհերի ընտանիքներին։