Երկուշաբթի, Ապրիլի 20, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Մարդու իրավունքների զանգվածային խախտումները երբեք չեն կարող համարվել որևէ երկրի ներքին գործ. Մարուքյան

17/09/2023
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀՀ արտակարգ լիազորություններով դեսպան Էդմոն Մարուքյանը ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է.

«Տևական խաղաղության հասնելու համար պետք է վերականգնվի վստահությունը, Ադրբեջանը պետք է իր զորքերը դուրս բերի Հայաստանի տարածքից մինչև 1975 թվականին որոշված ​​սահմանները։

Պետք է բացվի Լաչինի միջանցքը, հռչակագրի հիմքում դրվի 1975 թվականի քարտեզը, ադրբեջանական կողմը պետք է ճանաչի Հայաստանի տարածքային ամբողջականությունը, ինչպես դա արել է Հայաստանը, և Բաքու-Ստեփանակերտ երկխոսությունը պետք է սկսվի համաձայն միջազգային մեխանիզմների։

Հայաստանի առաջարկն այն է, որ հիմք ընդունվի ԽՍՀՄ Գլխավոր շտաբի 1975թ. քարտեզը: Ըստ այս քարտեզի՝ կողմերը պետք է կատարեն սահմանազատում և սահմանագծում։ Ադրբեջանը շարունակում է տորպեդահարել այս գործընթացը, չի ընդունում այդ խարտեզը և խուսափում է ընդունել իրավական հիմքերը։ Մինչդեռ այդ իրավական հիմքը քաղաքական մակարդակում ամրագրված է 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա։ Սրանք ԽՍՀՄ վարչական սահմաններն են, որոնք ԱՊՀ անդամ երկրները նույնպես ճանաչում են որպես պետական ​​սահմաններ։

1975 թվականի քարտեզը հիմք ընդունելու մեր առաջարկից Ադրբեջանն ամեն կերպ խուսափում է։ Ուստի հայտարարությունները, թե մենք պատրաստ ենք առաջ գնալ փոխադարձ տարածքային ամբողջականության ճանաչման հիման վրա, մնացել են հայտարարությունների մակարդակում։ Ադրբեջանը պետք է քայլեր ձեռնարկի, այլ ոչ թե տորպեդահարի սահմանազատման գործընթացը։ Ադրբեջանը տորպեդահարում է խաղաղ գործընթացը, շարունակում հարձակումները Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի վրա, հարձակվում Երասխ գործարանի և Կապանի օդանավակայանի վրա։»,- ընդգծել է Էդմոն Մարուքյանը։

«Երկրի տարածքային ամբողջականությունը՝ 29 800 քառակուսի կմ մակերեսով։ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքներն ու անվտանգությունը կարմիր գիծ են Հայաստանի համար:

Հիտլերի տապալումից հետո էթնիկ զտումները ոչ մի երկրի ներքին խնդիրը չեն եղել։ Մարդու իրավունքների զանգվածային խախտումները երբեք չեն կարող համարվել որևէ երկրի ներքին գործ։

Հուսով եմ, որ երբ Հայաստանը պատրաստի իր պատասխանները Ադրբեջանին, նոր հանդիպում տեղի կունենա։ Բայց շատ կարևոր է վստահության քայլեր ձեռնարկել Ադրբեջանի կողմից՝ ի պատասխան մեր քայլերի։ Գործընթացը չի կարող միակողմանի լինել»,- ասել է Էդմոն Մարուքյանը։

«Հայաստանի զինված ուժերի և Արցախում ռազմական սադրանքների վերաբերյալ Բաքվի կեղծ մեղադրանքներնն ու  բողոքները բացարձակապես չեն համապատասխանում իրականությանը։ Այդ բողոքի ներքո թաքնված են այն բոլոր գործողությունները, որոնք վերջին ժամանակներս արել է ինքը՝ Ադրբեջանը։ Ուղիղ մեկ տարի առաջ Ադրբեջանը լայնածավալ ագրեսիա սկսեց Հայաստանի Հանրապետության դեմ, ունեցանք 200-ից ավելի զոհ, վիրավոր, նոր ռազմագերիներ։ Այս ամենը տեղի է ունեցել խաղաղ բանակցությունների ընթացքում, որը ոչ մի հիմնավորում կամ արդարացում չունի, դա չհրահրված ագրեսիա էր»,- նշել է Էդմոն Մարուքյանը։

«Ադրբեջանը փորձում է մոռանալ այս հանգամանքը, թեեւ զբաղեցրել է մոտ 150 քառակուսի կմ հայկական տարածք, չի կատարում Հայաստանի և միջազգային հանրության պահանջները և իր զորքերը դուրս չի բերում մեր ինքնիշխան տարածքից։ Ադրբեջանը պետք է դուրս բերի իր զորքերը և ազատ արձակի բոլոր ռազմագերիներին և այլ ձերբակալվածներին, ինչը Բաքուն ստանձնած պարտավորությունն է։

Ադրբեջանը ձախողել է բոլոր ռազմագերիների փոխանակման գործընթացը, որից հետո առևանգում է նոր ռազմագերիների և կազմակերպում ինչ-որ դատավարություններ։ Վստահությունը վերականգնելու համար անհրաժեշտ է ազատ արձակել բոլոր ռազմագերիներին։»,- ասել է Էդմոն Մարուքյանը ։

Էդմոն Մարուքյանը նաև հերքել է Բաքվի հայտարարությունները, թե «Երևանը տորպեդահարում է խաղաղ բանակցությունները, իսկ հայկական անօրինական կազմավորումները զանգվածային ականապատում են իրականացնում Ադրբեջանի տարածքում։

«Սա կատարյալ սուտ է։ Ոչ միայն Հայաստանը, այլեւ հայկական կողմերը Ադրբեջանին են հանձնել ականապատ դաշտերի քարտեզները։ Դա վստահության քայլ էր։ Ի պատասխան՝ Ադրբեջանը շարունակում է ռազմագերիների առևանգել Լաչինի միջանցքից և ՀՀ ինքնիշխան տարածքից, շարունակական կրակոցներ է արձակում, օգտագործում դիպուկահարներ, սադրանքներ և դիվերսիաներ իրականացնում Լեռնային Ղարաբաղում (այս համատեքստում, հրադադարի ռեժիմի վերջին խախտումը և Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի մեկ զինծառայողի վիրավորվելը արձանագրվել է նաև ռուսական խաղաղապահ զորախմբի կողմից):

Այսպիսով, Ադրբեջանը շարունակում է վստահության մակարդակի խնդիր ստեղծել՝ խոչընդոտելով նաև Ստեփանակերտի և Բաքվի միջև երկխոսությանը։ Հայաստանի վարչապետը ձեռնարկել է հնարավոր և անհնարին բոլոր քայլերը՝ խաղաղ գործընթացի նկատմամբ վստահության մակարդակը բարձրացնելու համար, որպեսզի կարողանանք համապարփակ և տեւական խաղաղություն կնքել Ադրբեջանի հետ։ Սակայն Բաքվի մշտական ​​գործողությունները, որոնց մասին ես խոսում եմ, տորպեդահարում են այն։

Բաքուն պարբերաբար հայտարարում է, որ Հայաստանը տարածքային պահանջներ ունի Ադրբեջանի նկատմամբ, սակայն, ինչպես այդ մասին խոսել է ՀՀ վարչապետը, Երեւանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, եւ այս մասին արձանագրվել է Բրյուսելում կայացած հանդիպման ժամանակ։

Սակայն Ադրբեջանը շարունակում է ձեռնպահ մնալ Հայաստանի տարածքային ամբողջականությունը ճանաչող նմանատիպ հայտարարություններից»,- հավելել է Էդմոն Մարուքյանը:

«Ինչ վերաբերում է այն մեղադրանքին, որ Հայաստանը ԼՂ-ում զինված ուժեր ունի, Բաքուն գիտի, որ Լեռնային Ղարաբաղն ունի պաշտպանության բանակ, որը նրանց անվտանգության նվազագույն երաշխիքն է, թող քննարկեն այդ հարցը Ստեփանակերտ-Բաքու երկխոսության շրջանակներում։ Հայաստանի Հանրապետությունը Լեռնային Ղարաբաղում զինված ուժեր չունի»,- ասել է Մարուքյանը։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Սերժ Սարգսյանը չի մասնակցի Երևանի ավագանու ընտրությանը

Հաջորդ գրառումը

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ներկայացուցիչը մասնակցեց «Ռենովաբիս»-ի 27-րդ միջազգային համաժողովին

Համանման Հոդվածներ

Միջազգային

Ադրբեջանը բողոքի նոտա է հղել Բելգիային և Նիդերլանդներին. դեսպանները կանչվել են ԱԳՆ

20/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Հերձուածի մը Մասին Դարձեալ Յստակացում. ԶԱՐԹՕՆՔ

20/04/2026
Նորություններ

Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը

20/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Օնիկ Գասպարյանին շատ վաղուց եմ ճանաչում. իմ հեղինակությամբ և անունով եմ ասում՝ նա մեր բանակի ամենաքաջ սպաներից մեկն է. Հայկ Նահապետյան

20/04/2026
Հաջորդ գրառումը

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ներկայացուցիչը մասնակցեց «Ռենովաբիս»-ի 27-րդ միջազգային համաժողովին

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026

44-օրյա Արցախյան պատերազմի հենց սկզբում և գագաթնակետին ես անձամբ երկու անգամ հանդիպել եմ Օնիկ Գասպարյանի հետ Մոսկվայի «Ararat Hyatt» հյուրանոցում։...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Օնիկ Գասպարյանին շատ վաղուց եմ ճանաչում. իմ հեղինակությամբ և անունով եմ ասում՝ նա մեր բանակի ամենաքաջ սպաներից մեկն է. Հայկ Նահապետյան

20/04/2026

Ես համաձայն եմ իր գնահատականի հետ, Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը՝ անդրադառնալով ԳՇ նախկին պետ Օնիկ...

ԿարդալDetails
Տեսադարան

Օնիկ Գասպարյանի լռության պատճառների մասին Սեյրան Օհանյանն է խոսել

19/04/2026

«Փաշինյանն ասում է՝ 44-օրյայի ժամանակ գեներալները  փախել են։ ԱԺ-ի ղեկավարությունը և պատգամավորները եկել էին Արցախ, այդ ժամանակ մոբ-ռեսուրսի հետ աշխատելու...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

ՅՍՏԱԿԵՑՄԱՆ ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆ

27/06/2025

Վերջերս բազմաթիւ ընթերցողներու կողմէ մեզի ուղղուած հարցումներուն պատասխանելով, այսու կը տեղեկացնենք, թէ Պէյրութի մէջ վերջերս լոյս տեսած "Զարթօնք" անուամբ նոր շաբաթաթերթը, որ կը հրատարակուի Պարոյր Աղպաշեանի տնօրինութեամբ,  մաս չի կազմեր Ռամկավար Ազատական Կուսակցութեան Համադրուած աշխարհասփիւռ...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական