Երեքշաբթի, Փետրվարի 3, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Մայր Աթոռում մեկնարկեց միաբանական համագումարը

06/06/2023
- Մշակութային, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հունիսի 5-ին, օրհնությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մեկնարկեց միաբանական համագումարը, որին մասնակցում են Հայաստանի և Սփյուռքի թեմերից միաբան վարդապետները և աբեղաները։ Համագումարին մասնակցում են նաև ներկայացուցիչներ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունից, Երուսաղեմի և Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքություններից:

Միաբանական համագումարը սկսվեց Տերունական աղոթքով, որից հետո մասնակիցներին ողջունեց համագումարի ատենապետ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քարոզչական բաժնի տնօրեն Հոգեշնորհ Տ. Գարեգին վարդապետ Համբարձումյանը։

Հայր Սուրբն իր ուրախությունը հայտնելով համագումարի անցկացման առիթով՝ միաբաններին փոխանցեց նաև Ամենայն Հայոց Կաթողիկոսի սերն ու օրհնությունը։ Հայր Գարեգինն ընդգծեց, որ այս համագումարը լավագույն հնարավորություն է միասնաբար ու միատեղ քննարկելու Հայ Եկեղեցու առջև ծառացած մարտահրավերները և ուղիներ գտնելու դրանց հաղթահարման գործում։

Բացման խոսքին հաջորդեց համագումարի օրակարգի քննարկումն ու հաստատումը։

 Համագումարի առաջին նիստը վարում էր Քրեակատարողական հիմնարկների հոգևոր տեսուչ Հոգեշնորհ Տ. Ռուբեն վարդապետ Զարգարյանը։

 «Հայ Առաքելական Եկեղեցու քարոզչական  ու հոգևոր-կրթական առաքելությունը ժամանակակից աշխարհում. տեսլականներ և մարտահրավերներ» թեմայով զեկույց ներկայացրեց Մայր Աթոռի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Հոգեշնորհ Տ. Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանը։ Հայր Սուրբն ի մասնավորի անդրադարձավ երիտասարդների հոգևոր դաստիարակության կարևորությանը, նրանց բարոյական և ազգային կերտվածքի ձևավորմանը, հոգևոր անվտանգության ապահովմանը, աղանդավորական շարժումների դեմ պայքարին, ինչպես նաև հոգևոր ուսումնական հաստատություններում կրթության արդյունավետության բարձրացմանը։

Զեկույցից հետո տեղի ունեցան խմբային քննարկումներ, կարծիքների փոխանակումներ, ելույթներ և ամփոփումներ, որոնք առնչվում էին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու քարոզչական գործունեության առավել արդյունավետ իրականացմանն ուղղված քայլերին։

Վեցօրյա ժողովի ընթացքում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանները կքննարկեն նաև Եկեղեցու և հայ ժողովրդի առջև ծառացած զանազան մարտահրավերներ, կլսեն տարբեր զեկույցներ: Հունիսի 6-ին համագումարի մասնակից միաբանները կայցելեն Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և «Եռաբլուր» զինվորական պանթեոն։ Հունիսի 7-8 հովվական առաքելությամբ կմեկնեն Տավուշի և Գեղարքունյաց թեմերի տարբեր համայնքներ, այցելություններ կկատարեն մասնավորապես արցախյան 44-օրյա պատերազմում զոհված, վիրավոր և անհայտ կորած զինվորների ու Արցախից տեղահանված ընտանիքներին:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Դուրս թռա մեքենայից, քանի որ իմ կամքին հակառակ էին Եռաբլուր տանում. Աշոտ Փաշինյան

Հաջորդ գրառումը

Եռաբլուրը սրբավայր է, աղոթատեղի, որ մեզ համար տուն է դարձել. իմ ցավը նույնիսկ Աշոտի մորը չեմ ցանկանա․ Գայանե Հակոբյան

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Բագրատ Սրբազանը այն նույն բանտախցում է, որտեղ 1937 թ. խորհրդային ուժերի կողմից սպանվել է հենց իր անունը կրող արքեպիսկոպոս Բագրատ Վարդազարյանը․ Ջոն Էյբներ

03/02/2026
Նորություններ

Սամվել Կարապետյանը տեղափոխվել է հիվանդանոց. պաշտպան

03/02/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես պաշտպանեի Փաշինյանին, դուք երբեք չէիք ասի, որ ես իրավունք չունեմ հայտնել իմ կարծիքը, որովհետև ապրում եմ Սփյուռքում. Հարութ Սասունայն

03/02/2026
Միջազգային

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ռյուտեն կիսադատարկ Ռադայում խոսել է խաղաղության համար «դժվար որոշումների» մասին

03/02/2026
Հաջորդ գրառումը

Եռաբլուրը սրբավայր է, աղոթատեղի, որ մեզ համար տուն է դարձել. իմ ցավը նույնիսկ Աշոտի մորը չեմ ցանկանա․ Գայանե Հակոբյան

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական