Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի շինարարությունը շարունակվում է, բայց արդեն ավարտին է մոտենում։
Գարեգին Երկրորդ կաթողիկոսը հայտնել է, որ վերանորոգումից հետո, հունիսի առաջին տասնօրյակում նախատեսված է եկեղեցու բացման արարողությունը։
«Հսկայական ծավալի աշխատանք է իրականացվել եկեղեցում, որմնանկարներ են վերականգնվել։ Եթե եկեղեցում մոմավառություն լինի, որմնանկարները պետք է անընդհատ մաքրվեն։ Դրա համար էլ կառուցեցինք կից սրահ՝ մամավառոււթյան համար և դամբարանատեղի, որտեղ կամփոփվեն Հայոց հայրապետերի մասունքները։
Պարզվում է՝ 1955 թվականին է դեռ ցանկություն եղել, որ դամբարանատեղի կառուցվի՝ պանթեոն, որտեղ արժանավայել կերպով ամփոփվեն մեր Հայրապետերը»,- տեղեկացրել է Վեհափառը։