Վաղը առավոտյան 08.00-ին շարունակվելու են անհնազանդության ակցիաները, որոնք կմեկնարկեն Ֆրանսիայի հրապարակից, այս մասին Ֆրանսիայի հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ հայտարարեց ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը։
«Շարունակում ենք ճնշումը, շենքերի շրջափակումը, անհնազանդության ակցիաները»,- ասաց նա՝ հավելելով, որ վաղը այսօրվա պես գեղեցիկ և հաղթական օր են ունենալու։








