Երեքշաբթի, Փետրվարի 3, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Մայիսեան միակամ եւ միահամուռ ծառացում

28/05/2021
- Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Այսօր, իւրայատուկ պայմաններու տակ կը նշենք Հայաստանի Ա․հանրապետութեան անկախութեան օրը։

Եւ բաղդատական մը կատարենք 103 տարի առաջուան իրադարձութիւններուն՝ թշնամիին կողմէն դիտուած, որքա՜ն յար եւ նման է գործելաձեւը։

Համաշխարհային Ա. պատերազմին մեծ վնաս ստացած էր Ռուսաստանը. տեղի ունեցած էր 1917-ի Հոկտեմբերեան յեղափոխութիւնը, որուն իբրեւ հետեւանք՝ ռուսերը հեռացած էին Կովկասէն, միս-մինակ ձգելով հայերը Թուրքիոյ դիմաց: Արտաքին ճակատին վրայ եւս, Հայաստանը շրջապատող պայմանները ու աշխարհաքաղաքական շահերը երբեք նպաստաւոր չէին հայութեան դիտանկիւնէն:

Այս դաժան պայմաններուն տակ էր, որ թրքական բանակը սկսաւ շարժիլ դէպի Երեւան: Ներքնապէս, դիւրաբեկ եւ աղքատ էր Հայաստանը, կքած ու շնչասպառ՝ Ցեղասպանութեան ստեղծած ահաւոր բեռներուն տակ. չունէր կազմակերպուած բանակ ու առողջ տնտեսութիւն: Այդ դժնդակ պայմաններուն մէջ, անկարելի էր պաշտպանել Սեւ ծովէն մինչեւ Վասպուրական երկարող ռազմաճակատը:

Արամ Մանուկեան, ստանձնելով գերագոյն ղեկավարի դերը, գործի լծեց ողջ ժողովուրդը, իր բոլոր կուսակցութիւններով, դասերով ու խմբաւորումներով: Եւ եղաւ, որ հայոց պատմութեան մութ օրերու էջերուն մէջ ոսկի մելանով արձանագրուեցան Ղարաքիլիսէի, Սարդարապատի եւ Բաշ Ապարանի ճակատամարտերուն սխրանքները, իբրեւ մարմնաւորում՝ «Ազատութիւն կամ մահ» նշանաբանի մոլուցքով ոգեզինուած գոյապայքարին։

Հայութիւնը կանգնած էր ռազմական մարտահրաւէրներու առջեւ: Ճակատումը ահւաւասար էր, ելքը՝ անողոշ: Սակայն ունէինք անձնազոհ եւ նուիրեալ հերոսներ, մեր ամբողջ ժողովուրդը կլանուած էր հերոսանալու տենդով, յաղթանակը եղաւ անխուսափելի հրաշքը եւ տիրացանք անկախութեան։

Մայիս 2021-ին, ցեղասպան Թուրքիան կը շարունակէ իր սուրը ճօճել Հայաստանի ուղղութեամբ, այս անգամ իր կողքին ունենալով արեւելքի հլու կամակատար դաշնակիցը՝ Ատրպէյճանը: Փաստացի գործակալին ձեռամբ կը կատարուին համաթուրանականութենէ մղում առնող ոտնձգութիւնները։ Առաջին հերթին, անշուշտ, Արցախի վրայ շղթայազերծուած յարձակումն էր, որուն բազմաթիւ մութ էջերը դեռ կը մնան չբացայայտուած։ Աւելի՛ն, ազերին մուտք գործած է Հայաստանի հողերէն ներս, Գեղարգունիք, Տաւուշ, Սիւնիք, կ’երազէ վաղը…։

Յստակ է, թէ արտաքին ճակատի վրայ եւս, տիրականը անցեալի միեւնոյն գլխաւոր գիծերն են: Դժբախտաբար, ներքին ճակատին վրայ ստեղծուած աղիողորմ վիճակն է նուաստացուցիչը։ Արամ Մանուկեանի ստեղծած հմայքը չկայ։ Փոխարէնը՝ աթոռին կառչած պատեհապաշտ, նէօ-լիպերալ հրաժարեալ վարչապետ մը, որ մինչեւ իսկ փոխանցման այս ժամանակաշրջանին, լաւագոյն պարագային՝ միայն ու միայն ընթացիկ գործեր վարող գործակատար մըն է, կը փորձէ ազգային անվտանգութիւնը խախտող համաձայնագիր ստորագրել, նոյնինքն Հայաստանէն հողեր յանձնել Ազրպէյճանին, յաւակնելով, թէ յամառատու է ժողովուրդին եւ կը փորձէ անգամ մը եւս խաբեպատիր դարձուածքներով համոզել, թէ կատարածը ի նպաստ իր հայրենքին է…
Օրհասական օրեր կ՛ապրինք։

103 տարի առաջ, Երեւանի դռներուն առջեւ տեղի ունեցած ճակատագրական ճակատամարտէն յաղթական դուրս եկած հայ ժողովուրդը շշմած է։

Եւ տեղին է կրկին ու կրկին ընդգծել Հրաչ Տասնապետեանի մէկ հաստատումը․- «Մայիս 28-ը հայոց պատմութեան ամենաշքեղ թուականներէն է, եթէ ոչ` ամենաշքեղը: Անիկա համամարդկային է իր մօտաւոր ու հեռաւոր քաղաքական եւ քաղաքակրթական արդիւնքներով, բայց ամէն բանէ առաջ ու մանաւանդ` համահայկական է իր պատմական բովանդակութեամբ, քանի կը խորհրդանշէ մեր ժողովուրդի միակամ եւ միահամուռ ծառացումը` իր ոչնչացման ձգտող ազգային թշնամիին դէմ»:

Սարդարապատն ու մայիսեան յաղթանակը, հայկական պետականութեան վերականգնումը միայն անցեալ չեն. անոնք վերստին մարմնաւորուեցան մեր նորագոյն պատմութեան մէջ՝ Արցախեան հերոսամարտերով եւ պատմականօրէն հայկական հողերու ազատագրումով: Սարդարապատները մեզ կը սպասեն այսօր եւ վաղը: Պիտի ընդառաջենք նոյն միասնականութեամբ, միահամուռ բռունցք դառնալով:

ՀԱՅՐԵՆԻՔ – Պոսթըն
Խմբագրական

hairenikweekly.com

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Պէտք է պատրաստ ըլլանք նոր Սարդարապատներու

Հաջորդ գրառումը

Լաւալի մէջ Ոգեկոչուեցաւ Հայոց Ցեղասպանութեան 106-Ամեակը

Համանման Հոդվածներ

Նորություններ

Հայաստանի համար առաջնահերթություն է 4 հարևանների հետ էլեկտրահամակարգերի սինքրոն միացումը. ՏԿԵ նախարար

03/02/2026
Նորություններ

TRIPP նախագծի իրականացման համար ռիսկեր չենք տեսնում. Դավիթ Խուդաթյան

03/02/2026
Նորություններ

Տեսանյութ. Թաթոյանը դիմում է Վենսին՝ մատնանշելով Ադրբեջանի հանցագործությունները Արցախի և Հայաստանի նկատմամբ

03/02/2026
Նորություններ

Կապսի ջրամբարի կառուցման կապալառուի հետ պայմանագիրը խզվել է. նոր կապալառուի համար մրցույթ կհայտարարվի. ՏԿԵ նախարար

03/02/2026
Հաջորդ գրառումը

Լաւալի մէջ Ոգեկոչուեցաւ Հայոց Ցեղասպանութեան 106-Ամեակը

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական