Մահացել է ՀԳՄ եւ Հայաստանի ժուռնալիստների միության անդամ, լրագրող, հրապարակախոս Հովհաննես Պապիկյանը: Նա 79 տարեկան էր:
Պապիկյանը եղել է «Մանկավարժ» բազմատիրաժի պատասխանատու քարտուղար։ Աշխատել է ռադիոյի երիտասարդական հաղորդումների խմբագրությունում, հեռուստատեսությունում։
Այնուհետև եղել է Սահմանադրական դատարանի մամուլի քարտուղարը: Հովհաննես Պապիկյանը Հայաստանի ժուռնալիստների միության անդամ էր։