«Պահանջում ենք անհապաղ ապաշրջափակել Լաչինի միջանցքը և հնարավորություն տալ ՄԱԿ-ի կառույցներին մուտք գործել տարածաշրջան»,- դեկտեմբերի 21-ի գիշերը տեղի ունեցած ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստին, որի ընթացքում քննարկվում էր Բերձորի միջանցքն ադրբեջանցիների կողմից արգելափակելու հարցը, ասաց Ֆրանսիայի ներկայացուցիչը։
Միացյալ Նահանգների ներկայացուցչն իր ելույթում նշեց. «Միացյալ Նահանգները խորապես մտահոգված է Լաչինի միջանցքի օգտագործման հարցում մարդասիրական հետևանքներով։
Թույլ տվեք շատ հստակորեն արտահայտվել՝ Լաչինի միջանցքի օգտագործման հարցում հարուցվող խոչընդոտները խաղաղ գործընթացում հետընթացի են հանգեցնում։ Դրանք խաթարում են այս գործընթացի հանդեպ առկա միջազգային վստահությունը։ Նման գործողությունները ծանրագույն մարդասիրական խնդիրների կարող են հանգեցնել։ Կոչ ենք անում Ադրբեջանի կառավարությանը և միջանցքի անվտանգության համար պատասխանատու մյուս ուժերին շուտափույթ կերպով վերականգնել ազատ տեղաշարժը՝ այդ թվում մարդասիրական և առևտրային նպատակներով»։