ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կոչ է արել կանխել բռնությունները Սիրիայում՝ երկրում իշխանափոխության ֆոնին, տեղեկացնում է Ռիա Նովոստի-ն։
Նրա խոսքով՝ բոլոր դեպքերում պետք է հարգել դիվանագիտական առաքելությունների և նրանց անձնակազմի ամբողջականությունը։
Գուտեեշը վստահեցրել է, որ կազմակերպությունը կաշխատի Սիրիայի ժողովրդի հետ՝ երկրի ապագան կառուցելու համար։