Ֆրանսիայի ժողովուրդը չի պատրաստվում հրաժարվել ժողովրդավարական արժեքներից՝ չնայած իսլամիստ գրոհայինների հարձակումներին, որոնց դեմ Ֆրանսիան կշարունակի պայքարել, 2020 թվականի նոյեմբերի 5-ին հրապարակված նամակում ասում է հանրապետության ղեկավար Էմանյուել Մակրոնը:
Ըստ նրա, երկիրը ենթարկվել է արմատականների հարձակմանը, քանի որ այն խոսքի, դավանանքի և «որոշակի կենսակերպի» ազատության անձնավորումն է: Նա հավելել է, որ «ազգը միավորվել է» գրոհայիններին որոնելու համար, որտեղ էլ թաքնվեն ահաբեկիչները, գրում է Financial Times-ը: