Առնվազն չորս մարդ է զոհվել Ճապոնիայի կենտրոնական մասում տեղի ունեցած հզոր երկրաշարժերի հետևանքով. հայտնում է Kyodo գործակալությունը՝ տեղական իշխանությանը հղում անելով։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ փլուզված բնակելի շենքերի փլատակների տակ մահացած երկու մարդ է հայտնաբերվել։ Առնվազն 30 մարդ տուժել է Իսիկավայում և այլ բնակավայրերում։