Ղրղզստանի վարչապետ Կուբաթբեկ Բորոնովը հրաժարական է տվել: Վարչապետի պարտականությունները ժամանակավոր կկատարի նախկին պատգամավոր Սադիր Ժապարովը: Ինչպես հաղորդվում է, նրա թեկնածությանն աջակցել են «Դոստուկ» հյուրանոցում հավաքված պատգամավորները, հաղորդում է 24.kg-ն:
Նրանք նաեւ տվել են Միկտիբեկ Աբդիլդաեւին խորհրդարանի խոսնակի պաշտոնում ընտրելու իրենց համաձայնությունը: Ավելի վաղ հրաժարական էր տվել նաեւ խոսնակ Դաստանբեկ Ջումաբեկովը:
Խորհրդարանականները գրավոր հավանություն են տվել Սադիր Ժապարովին վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար նշանակելու մասին։ Նա դատապարտվել էր եւ իր պատիժն էր կրում գաղութում: Երեկ Բիշքեկում տեղի ունեցած անկարգություններից հետո նա ազատ է արձակվել:
Աղբյուր՝ News.am