Երեքշաբթի, Մայիսի 19, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ձեր սլաքները հեռո՛ւ տարեք Հայոց Եկեղեցուց և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից. Ասողիկ աբեղա Կարապետյանը՝ իշխանությանը

13/06/2024
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Ասողիկ աբեղա Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Օրենսդիր և գործադիր իշխանությունների հարգելի ներկայացուցիչներ,

Սուտ վկայություն մի՛ տարածեք, կեղծիք մի՛ խմորեք: Ձեզ մի՛ նույնականացրեք դատական իշխանությանց հետ և անարդար մեղադրական եզրակացության սլաքներ մի նետեք Հայոց Եկեղեցու ուղղությամբ՝ փորձելով հարվածել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին ի գլուխ Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետի:

Դուք շատ լավ գիտեք, որ շարժումը ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ է, Դուք շատ լավ գիտեք, որ դրսում ՀՀ քաղաքացիներ են, որոնք արդար բողոք ու պահանաջ ունեն, որոնք լսվելու կարիք ունեն: Եվ, նաև, շատ լավ գիտեք, որ ամենուր կա որոմ, ամենուր կան սադրիչներ. այս ողբալի կացությունը Ձեզ համար շահավետ դիրքավորում մի՛ դարձրեք:

Հայոց Հայրապետի բազմարդյուն, տիրական ու հզոր հեղինակությունն անսասանելի է. տարիներ շարունակ փորձել են, փորձում են այն բեկանել, սակայն երբեք դա չի՛ ստացվել: Այո, որովհետև Հայոց Հայրապետն Աստծո Օծյալն է և մարմնացումը բարոյական Արարատի՝ Սուրբ Էջմիածնի: Իսկ ամեն ոք և ամեն ինչ բախվելով այս Սրբազնագույն Վեմին՝ ինքը կխորտակվի:

Ձեր սլաքները հեռո՛ւ տարեք Հայոց Եկեղեցուց և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից:

Առավել շիտակ, արդար, հայրենաշեն կլինի, եթե Դուք իմաստություն, գիտակցություն ու կամք ունենաք և լսեք Ձեր քաղաքացիներին, որոնք Ձեր առջև արդար ու հիմնավոր խնդիրներ են դնում: Պետության գործիչները պետք է լինեն ԽՆԱՄԱԿԱԼ և բարվոք կառավարեն: Ձեր խոսքերով ու գործելակերպով այդ ամենը չի՛ վկայվում ու չի՛ փաստվում:

Հեռո՛ւ մնացեք Հայոց Եկեղեցուն հարվածելուց (և այդպես մեր ազգի, պետության և ազգային սուրբ արժեքների թշնամիներին ծառայություն մատուցելուց). ի վերջո, Դուք էլ եք այդ Եկեղեցու անդամ՝ հոգ չէ, մեղավոր կամ արդար»։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ոստիկանության փոխարեն Հայաստանում սկսել է գործել կազմակերպված հանցավոր խումբ. «ՀայաՔվե»

Հաջորդ գրառումը

Երեկ կիրառված հատուկ միջոցները ոչ միայն լուսաձայնային նռնակներ էին, այլև բեկորային. Բագրատ Սրբազան

Համանման Հոդվածներ

Նորություններ

«Հայաստան» դաշինքի հանրահավաքը՝ Շիրանի մարզում

19/05/2026
Նորություններ

Փաշինյանի շնորհիվ՝ Սյունիքն այսօր շրջապատված է ադրբեջանական 381 մարտական դիրքով. Արման Պետրոսյան

19/05/2026
Նորություններ

Փաշինյանի վարքագիծը բժշկուհու հետ միջադեպում ակնհայտօրեն պարունակում է քրեական օրենսգրքի 329 հոդվածի հատկանիշներ

19/05/2026
Նորություններ

Ահաբեկչության կեղծ տեսանյութի արժեքը պետք է գնահատել՝ հաշվի առնելով ժամանակագրությունը․ Դանիելյան

19/05/2026
Հաջորդ գրառումը

Երեկ կիրառված հատուկ միջոցները ոչ միայն լուսաձայնային նռնակներ էին, այլև բեկորային. Բագրատ Սրբազան

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Մարդ առնվազն պետք է ուղեղի հետ խնդիրներ ունենա, որպեսզի այսպիսի բան անի. Արա Պողոսյան

18/05/2026

Իսկ իրականում սա նման է «ամուսանական բաժանում» օպերացիային։ Նիկոլը սիրում է զոհի դերում իրենց ներկայացնել, թե ինչքա՜ն դժվար կյանք ունի,...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը հիմա է փնտրում ԵԼՔ. Հակոբ Բադալյան

19/05/2026

Մի բան էլ այս առնչությամբ: Հետաքրքիր է, որ Նիկոլ Փաշինյանը փաստացի անուղղակի դժգոհում է, որ հեղափոխությունը չի եղել ավելի շուտ....

ԿարդալDetails
Հրապարակախոսություն

Մակրոնի և Զելենսկու այցը Երևան անհետևանք չմնաց. «եվրոպական արժեքները» ակնհայտ են. Զախարովա

18/05/2026

Մակրոնի և Զելենսկու այցը Երևան անհետևանք չմնաց. «եվրոպական արժեքները» ակնհայտ են։ Կամ առնվազն՝ նրանց դեմքին. գրել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

«Հայաստան» դաշինքը դիմել է Հայաստանում հավատարմագրված դեսպաններին ու դիտորդներին

19/05/2026

«Հայաստան» դաշինքը դիմել է Հայաստանում հավատարմագրված դեսպաններին ու դիտորդներին․ «Հունիսի 7-ի ընտրությունների նախընթաց ժամանակահատվածն ընթանում է ներքաղաքական մթնոլորտի անթույլատրելի լարվածությամբ...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական