Իսրայելի վրա Իրանի հրթիռային հարձակման հետևանքով վիրավորված Վրաստանի քաղաքացին մահացել է. հայտնում է Interpressnews գործակալությունը՝ հղում անելով Վրաստանի ԱԳՆ-ին։
Հաղորդվում է, որ Վրաստանի քաղաքացին մահացել է այն կլինիկայում, որտեղ նրան տեղափոխել են վիրավորվելուց հետո։ Դեպքի վայր է գնացել Վրաստանի հյուպատոսը։
Ավելի վաղ Վրաստանի ԱԳՆ-ն հայտնել էր, որ Իսրայելից հրթիռակոծության ժամանակ վիրավորվել է Վրաստանի մեկ քաղաքացի։