Հրդեհ է բռնկվել Կորյունի 21 հասցեում, որտեղ տեղակայված է «Հրապարակ» օրաթերթի խմբագրությունը։
Լրատվամիջոցից հայտնում են, որ հրդեհն առաջին հարկի սննդի կետում է։ Ըստ նախնական տեղեկությունների՝ վառվել են լարերը։ Խմբագրակազմը դուրս է եկել շենքից, սպասում են հրդեհի մարելուն։ «Հրապարակի» աշխատանքն այս պահին խաթարվել է։