Հռոմի Ֆրանցիսկոս պապը Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի հետ հեռախոսազրույցի ընթացքում քննարկել է մերձավորարևելյան հակամարտությունը. հաղորդում է Vatican News պարբերականի հրապարակումը։
Սուրբ Աթոռի մամուլի ծառայության ղեկավար Մատեո Բրունին շեշտել է, որ շփումը տեղի է ունեցել իրանական կողմի նախաձեռնությամբ։
Ըստ Իրանի նախագահի գրասենյակի՝ Ռայիսին գնահատել է Հռոմի պապի կողմից Գազայում հրադադար հաստատելու կոչերը։
Վերջին օրերին Ֆրանցիսկոս պապը հեռախոսային շփումներ է ունեցել նաև Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասի, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի և Թուրքիայի ղեկավար Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: