Երկուշաբթի, Մայիսի 11, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հռիփսիմե Հունանյանի բոլոր հայտարարություններն էքստրաօրդինար են, հետևաբար նրա հրաժարականը տրամաբանական է. Արա Պողոսյան

21/01/2026
- ԿԱՐԵՎՈՐԸ, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հաճախ շատ բաներ քննարկում ենք և դիտարկում ենք խնդրի միայն մեկ ուղղությունը, բայց չենք նայում դրա խորքային պատճառները։ Հիմա հիպոթետիկ պատկերացրեք՝ Դուք իշխանությունն եք, և Ձեր թիմում հայտնվել է մարդ, որը միայն խնդիրներ է ստեղծում։ Ի՞նչ եմ ուզում ասել. այսինքն՝ այստեղ կա նաև օբյեկտիվիզմ։ Azg.am-ի թղթակցի հետ զրույցում նմա տեսակետ հայտնեց քաղաքագետ Արա Պողոսյանը՝ անդրադառնալով ՔՊ խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Հունանյանի՝ ԱԺ Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից հրաժարական ներկայացնելու և ՔՊ համամասնական ցուցակում ընդգրկվելուց ինքնաբացարկ հայտնելու որոշմանը:

 «Եթե խնդիրը դիտարկում ենք առանց հաշվետվողականության մարդուն այս կամ այն պաշտոնում նշանակել-ազատելու համատեքստում, դա մեկ խնդիր է։ Բայց եթե խոսում ենք կոնկրետ կերպարների մասին, սա բոլորովին այլ հարց է։

Պատահաբար նկատեցի Հռիփսիմե Հունանյանի՝ հատկապես վերջին հայտարարությունը։ Այս անձի բոլոր հայտարարություններն իսկապես շատ էքստրաօրդինար են, հետևաբար տրամաբանական եմ գտնում, որ նա հրաժարական է ներկայացնում ԱԺ Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից։ Սա տրամաբանական է, որովհետև այդ պաշտոնն այլ որակներ պահանջող պաշտոն է։

Իմ խորին համոզմամբ՝ այստեղ գործ ունենք վատ մենեջմենթի, թիմի վատ մոդեռացիայի հետ։ Եվ ընդհանրապես, եթե լայն վերցնենք, այդ անձի նշանակումը պայմանավորված է եղել ընդամենը պահի քաղաքական նպատակահարմարությամբ։ Այսպիսի նշանակումները գերթե բոլոր դեպքերում նույն քաղաքական նպատակահարմարությամբ էլ փոխվում են»,- ասաց Արա Պողոսյանը՝ նշելով, որ խորքային երևույթներ կամ հակասություններ այս գործընթացում չի տեսնում։

Անդրադառնալով Հռիփսիմե Հունանյանի՝ նաև ՔՊ համամասնական ցուցակում ընդգրկվելուց ինքնաբացարկ հայտնելու որոշմանը, մեր զրուցակիցը նկատեց՝ եթե թիմը ցանկանա, ինչպես ՔՊ-ական մեկ այլ պատգամավոր Հայկ Սարգսյանի պարագայում տեղի ունեցավ, Հռիփսիմե Հունանյանը ևս նախընտարական ցուցակում չի հայտնվի։

«Գուցե վերջին պահին Հունանյանի մոտ ինքնասիրության զգացում է արթնացել, և նա որոշել է, որ եթե իր հետ այդպես են վարվում, ավելի լավ է ՝ ցուցակում չլինի։ Մեկ բան ևս ֆիքսենք. այն մարդիկ, որոնք ամենաշատ են իրենց վրա հարված վերցնում, հետո փորձում են հրապարակային խոսույթների միջոցով արդարացնել իշխանությանը, և ամենամեծ նեղվածությունը, երևի թե, հենց սրանից է գալիս»,- ամփոփեց քաղաքագետը։

Հիշեցնենք, որ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Հունանյանը հրաժարական է ներկայացրել ԱԺ Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից:

Նա նաև հավելել է, որ ինքնաբացարկ է հայտնել առաջիկա խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիկան պայմանագիր» կուսակցության համամասնական ցուցակում ընդգրկվելուց:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Տիրադավ եպիսկոպոսների կոչը՝ «չեղարկել արտերկրում Եպիսկոպոսաց ժողով գումարելու՝ երկպառակություն սերմանող այս որոշումը»

Հաջորդ գրառումը

Արկտիկայի վերաբերյալ նախագահ Թրամփը ճիշտ է. մենք պետք է Արկտիկայում թուլացնենք Ռուսաստանի և Չինաստանի ազդեցությունը. Ռյուտե

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Ոչ թե մանիպուլյացիա, այլ իրականության հսկայական շերտի ժխտում. Վահե Դավթյան

11/05/2026
Նորություններ

Ընտրողները կարող են փոխել քվեարկության վայրը մինչև մայիսի 26-ի ժամը 14։00-ը

11/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ալիևը հերթական անգամ ատելության ու հայատյացության ելույթով վերահաստատեց, որ չկա որևէ իրական խաղաղություն. Տաթևիկ Հայրապետյան

11/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Սկսվում է ուղիղ խոսակցություն ընտրողի հետ. Վահե Հովհաննիսյան

11/05/2026
Հաջորդ գրառումը

Արկտիկայի վերաբերյալ նախագահ Թրամփը ճիշտ է. մենք պետք է Արկտիկայում թուլացնենք Ռուսաստանի և Չինաստանի ազդեցությունը. Ռյուտե

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Ինչո՞ւ չի կարելի Նիկոլ Փաշինյանին պահել վարչապետի պաշտոնին. Հակոբ Բադալյան

10/05/2026

Քարոզարշավի ամեն օր Նիկոլ Փաշինյանը ներկայացնում է հանրությանը մի պատկառելի վկայություն, թե ինչու՞ չի կարելի իրեն պահել վարչապետի պաշտոնին: Ամեն...

ԿարդալDetails
CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90
Հրապարակախոսություն

Շատ արագ կհայտնվենք ոչ թե ԵՄ-ում, այլ «արևմտյան ադրբեջանում». Արման Աբովյան

10/05/2026

Ինչպես ասում են՝ ուրբաթը շաբաթից շուտ եկավ։ Պուտինը պահանջել է, որ Հայաստանը արագ որոշի՝ ԵՄ, թե ԵԱՏՄ։ Եվ հիմա պետք...

ԿարդալDetails
Նորություններ

Գյումրին օկուպացնելու վերաբերյալ Թուրքիայի պլանների մասին․ Դերենիկ Մալխասյան

10/05/2026

Լենինականը (Գյումրին) օկուպացնելու վերաբերյալ Թուրքիայի պլանների մասին․ 1930-ականների վերջ Գաղտնիք չէ, որ Թուրքիան վերջին 200 տարվա ընթացքում միշտ սպասել է...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Պետք  չէ պաշտպանել Հայաստանը մեզանից. մենք հասել ենք այն ամենին, ինչ ուզում էինք. Ալիև

10/05/2026

Մենք չունեինք Հայաստանը կործանելու կամ նրա անկախությունը խլելու մտադրությունբռնազավթված Արցախի Քաշաթաղի շրջանի Կովսական քաղաքում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Ալիևը։ «Այսօր...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական