Հունվարի 13-ին, ժամը 18:15-ին «Թովմասյան» բարեգործական հիմնադրամի նախաձեռնությամբ՝ «Եռաբլուր» զինվորական պանթեոնում տեղի կունենա մոմավառություն՝ ի հիշատակ Ադրբեջանի կողմից Արցախի նկատմամբ սանձազերծված պատերազմի հետեւանքով առաջնագծում զոհված մեր հերոսների։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Թովմասյան» հիմնադրամի նախագահ Արտակ Թովմասյանը։
«Եռաբլուրում տեղի կունենա հոգեհանգստյան արարողություն եւ կհնչեն շարականներ։
Բոլորս հավաքվենք եւ մեր հարգանքի տուրքը մատուցենք մեր այն հերոսներին, ովքեր իրենց կյանքը չխնայեցին հանուն հայրենիքի»,- գրել է նա։