Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի շրջանակում երկու երկրների հատուկ ներկայացուցիչների հաջորդ հանդիպումը տեղի կունենա հուլիսի 1-ին՝ Վիեննայում։
Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Հիշեցնենք, որ Հայաստանի ներկայացուցիչն իշխանական պատգամավոր Ռուբեն Ռուբինյանն է, Թուրքիայի ներկայացուցիչը՝ Սերդար Քըլըչը։ Սա նրանց 4-րդ հանդիպումն է լինելու։