«Սպուտնիկ V»-ի առանցքային արտադրական կենտրոններից մեկը գտնվելու է Հնդկաստանում: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի ղեկավար Կիրիլ Դմիտրիևը, գրում է ՌԻԱ Նովոստին:
«Հնդկաստանը մեզ համար առանցքային գործընկեր է, քանի որ Հնդկաստանը փաստորեն կարտադրի այնքան պատվաստանյութ, որքան Ռուսաստանը: Դա կլինի «Սպուտնիկ V» պատվաստանյութի արտադրության գլխավոր կենտրոններից մեկն աշխարհում, ասել է Դմիտրիևը:
Փետրվար-մարտ ամիսներին փաստաթղթերը կներկայացվեն երկրում պատվաստանյութը հաստատելու համար: Դրանից հետո Ռուսաստանը կսկսի առաքումները Հնդկաստան: