Հայաստանի 30.528 քաղաքացի 2020 թվականին Ռուսաստանի քաղաքացիություն է ստացել։ Այս մասին տեղեկանում ենք Ռուսաստանի Դաշնության ՆԳՆ կայքում հրապարակված տվյալներից։
Ընդհանուր առմամբ 2020 թվականին Ռուսաստանի քաղաքացիություն է ստացել 656.347 քաղաքացի։ 2020թ.-ին ՌԴ քաղաքացիություն ստացածների թվով՝ Հայաստանը 4-րդ տեղում է։ ՌԴ քաղաքացիություն ստացածների թվով 1-ին տեղում Ուկրաինան է՝ 409.549 քաղաքացի, 2-րդ տեղում Տաջիկստանն է՝ 63.389 քաղաքացի, 3-րդ տեղում Ղազախստանն է՝ 43.404 քաղաքացի, իսկ Հայաստանին հաջորդում Ուզբեկստանը՝ 23.121 քաղաքացի։
Աղբյուր՝ AntiFake.am







