Նյու Դելիում հավաքված Մեծ 20-յակի արտգործնախարարները բազմաշերտ օրակարգ ունեն, եւ ոմանք առավել մտահոգ են՝ ի՞նչ կանի ՌԴ արտգործնախարար Լավրովն այս անգամ. նո՞ւյն կերպ կվարվի, ինչպես ինդոնեզիական Բալիում, երբ իր ելույթից հետո լքեց դահլիճը՝ քննադատություն չհանդուրժելով։ Դեռ որեւէ ջղաձգում չկա, եւ կարծես Ուկրաինային սատարելու, ՌԴ-ին դատապարտելու դիկտատը Հնդկաստանը չի շտապում ընդունել՝ տրամաբանական բացատրություն տալով՝ պատրաստ է միջնորդ լինել երկու երկրների խաղաղ բանակցությունների համար։ Հնդիկ մասնակիցներից մեկը լավ է ձեւակերպել՝Արեւմուտքում նման դրացիներ չունեն՝ «ոչ Պակիստանի նման, ոչ Աֆղանստանի, ոչ էլ՝ Չինաստանի։ Հարավասիական մեր տարածաշրջանում Հնդկաստանի համար չափազանց դժվար կլինի, եթե ՌԴ-ն զայրանա»։ Գերմանական ԶԼՄ-ները հաղորդում են, որ արդեն կայացել է Բլինքեն-Լավրով հանդիպումը։
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Գերմանիա