Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը տեղեկացնում է. «Քիչ առաջ ավարտվեց իմ առանձնազրույցը ՀՀ վարչապետի հետ: Այն բովանդակային էր և ծավալվեց Արցախի և Հայաստանի անվտանգության, տնտեսության, ներքին ու արտաքին առկա մարտահրավերների շուրջ:
Համոզված եմ՝ միասնական ջանքերով մեզ հաջողվելու է իրագործել բոլոր այն ծրագրերը, որոնք իրենց ծանրակշիռ նպաստն են բերելու մեր Հայրենիքի զարգացմանը»:




