ՀՀ գործող իշխանությունները թուրքերի ու ադրբեջանցիների հետ պայմաններ է ստեղծում, որ Սյունիքը դառնա սև գոտի, մերժելի ու վտանգավոր տարածք, որ ազգաբնակչությունը մտածի այնտեղից տեղափոխվելու մասին։ Այհս մասին ֆեյսբուքում գրել է քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը.
«Երբ ես ձեզ ասում եմ սա Հայաստանը աճուրդի է հանել ու դեռ վաղուց, դուք մտածում եք, թե դա քաղաքական դիրքորոշում է․․․ Ոչ, ինչպես տեսնում ենք, փաստ է, իրողություն, որ վերջին երեք տարիների ընթացքում ամեն օր վերահասատատվում է․․․
Երկու անգամ ռեգիոնը без 5-и минут մեծ պատերազմի շեմին է եղել, ու ասեմ՝ այն լինելու է։ Էդ, որ թուրքերը Շուշիում ու Հորդիզում ճանապարհներ են սարքում, Քելբաջարում թունելներ, ենթակառուցներ են վերանորոգում ու իրենց լկտի պահում ռուսների հետ, դա իհարկե ունենալու է արձագանք, երբ դրա կետն ու օրը գա․․․․
Ու այդ օրը մեզ հարց է տրվելու․ դու՞ք կռվելու եք ձեր երկրի գոյության համար․․․
Սա է ՀՀ անկախության 30-րդ դարեդարձի հիմնական օրակարգը, հարց որի պատասխանը էս պահին դժվար է տալ»։