Երկուշաբթի, Մարտի 9, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՀՀԿ-ն խստորեն դատապարտում է ոստիկանական ուժերի բռնարարքները խաղաղ ցուցարարների հանդեպ. Հայտարարություն

13/06/2024
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հայաստանի Հանրապետական կուսակցությունը խստորեն դատապարտում է ոստիկանական ուժերի բռնարարքները խաղաղ ցուցարարների հանդեպ և կոչ անում չդառնալ կապիտուլյանտ իշխանությունների գրպանային կամակատարը։  Այս մասին  հայտարարություն է տարածել ՀՀԿ Գործադիր մարմինը:

«Ս.թ. հունիսի 12-ին Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկում ոստիկանական ուժերի կողմից հատուկ միջոցների 20-ից ավելի կիրառման արդյունքում շուրջ 100 խաղաղ ցուցարարներ և իրենց մասնագիտական գործունեությունն իրականացնող լրագրողներ  ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։ Ոստիկանության կողմից հատուկ միջոցների կիրառումը տեղի է ունեցել առանց նախազգուշացման, իսկ լուսաձայնային նռնակները նետվել են ցուցարարների այն հատվածում, որտեղ եղել են մանկահասակ երեխաներ և կանայք, վիրավորներին օգնություն ցուցաբերող քաղաքացիներ։ Նետված լուսաձայնային նռնակներից մեկի հետևանքով քաղաքացիներից մեկի դաստակն ամպուտացվել է։

Ոստիկանության նման բիրտ և ոչ իրավաչափ գործելաոճը որևէ կերպ չի համադրվում ժողովրդավարության ընդունված նորմերի հետ։ Այս գործողությունների լիիրավ պատասխանատուն Հայաստանի Հանրապետության վարչապետի աթոռին կառչած Նիկոլ Փաշինյանն է։

Խաղաղ հայրենասերների հանդեպ վայրագ ուժի, հատուկ միջոցների կիրառումը, վահաններով ու մահակներով ցուցարարներին հարվածելը, առևանգելը ևս մեկ անգամ ապացուցում են, որ իշխանության ղեկին հայտնված և ժողովրդի վստահությունը սպառած արկածախնդիրը պատրաստ է ուժի կիրառմամբ անել ամենը՝ սեփական իշխանությունը պահելու համար։ Սա է Նիկոլ Փաշինյանի ժողովրդավարության պատկերը։ «Ժողովրդավարության բաստիոնում» սեփական ժողովրդի հանդեպ վայրագ ուժ կիրառող ռեժիմը ևս մեկ անգամ հաստատեց, որ կորցրել է իր լեգիտիմությունը, իսկ իր միակ հենարանը ոստիկանական ուժերն են։

Հայաստանի Հանրապետական կուսակցությունը խստորեն դատապարտում է ոստիկանական ուժերի բռնարարքները խաղաղ ցուցարարների հանդեպ և կոչ անում չդառնալ կապիտուլյանտ իշխանությունների գրպանային կամակատարը։ Միաժամանակ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը վերահաստատում է, որ Հայաստանի պետականության փլուզումը կանխելու միակ ելքը Հայաստանի կառավարչի անհապաղ հրաժարականն է։

Հայաստանի Հանրապետական կուսակցությունը կոչ է անում նաև բոլոր միջազգային կազմակերպություններին և Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դեսպաններին ուշադրություն դարձնել մեր երկրում ժողովրդավարության, հավաքների ու կարծիքի ազատ արտահայտման իրավունքների այս կոպտագույն խախտումներին և հանդես գալ համապատասպան գնահատականով»։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«Ապրելու երկիր» կուսակցությունը դատապարտում է ոստիկանության գործողությունները

Հաջորդ գրառումը

Փաշինյանը սթրես էր հաղթահարում. «Հրապարակ»

Համանման Հոդվածներ

Նորություններ

Զգույշ լինել Վրաստան, Ադրբեջան և Հայաստան ճանապարհորդելուց. իսրայելական ԶԼՄ

09/03/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Իրանի նոր Գերագույն առաջնորդի ազգանունը կշարունակի մնալ Խամենեի. Այաթոլլաh Աշքուրի

08/03/2026
Տարածաշրջանային

Ավագ Այաթոլլա Սեյիդ Ալի Սիստանին ֆեթվա է հրապարակել Ջիհադ ալ-Քիֆայի վերաբերյալ

08/03/2026
Նորություններ

Երբ իրանական ռեժիմը ընկնի, ԱՄՆ-ը կունենա «նոր Մերձավոր Արևելք», և Վաշինգտոնը կվաստակի «հսկայական գումարներ». հայտարարել են ԱՄՆ Սենատում. Արման Աբովյան

08/03/2026
Հաջորդ գրառումը

Փաշինյանը սթրես էր հաղթահարում. «Հրապարակ»

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական