ՀՀԲԴԽ ներկայացուցիչնեը Վրաստանում են եղել

7

Բարձրագույն դատական խորհրդի անդամներ Անի Մխիթարյանի և Դավիթ Խաչատուրյանի գլխավորած պատվիրակությունը մայիսի 14-17-ն աշխատանքային այցով գտնվել է Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում:

ԲԴԽ-ից հայտնում են, որ պատվիրակության կազմում եղել են ինչպես Առաջին ատյանի, Վերաքննիչ ատյանի դատավորներ, այնպես էլ դատարանների, դատական դեպարտամենտի աշխատակիցներ:

Եռօրյա աշխատաժողովի ընթացքում տեղի են ունեցել հանդիպումներ Վրաստանի Արդարադատության բարձրագույն խորհրդի անդամների, Վրաստանի քաղաքային դատարանի նախագահի և պալատների նախագահների, ինչպես նաև դատաիրավական ոլորտի մի շարք ներկայացուցիչների, իրավական ոլորտի փորձագետների հետ:

Հանդիպումների ընթացքում կողմերը միմյանց հետ կիսվել են երկու երկրների ունեցած լավագույն փորձով, անդրադարձել են ոլորտում առկա բացերը շտկելու ուղղությամբ իրականացվող անհրաժեշտ միջոցառումներին:

Պատվիրակության անդամները ծանոթացել են նաև դատարանների շենքային պայմաններին, գործերի գրանցման, մակագրման, արխիվացման տեխնիկական լուծումներին: Հանդիպումների ընթացքում քննարկվել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր: