«Հայաստան» դաշինքը, ինչպես և հայտարարել էր նախապես, սեպտեմբերի 26-ին կազմակերպել էր երթ-մոմավառություն՝ ի հիշատակ արցախյան 44-օրյա պատերազմի զոհերի: Երթը մեկնարկել է Գարեգին Նժդեհի հրապարակից: Հնչել է Տերունական աղոթքը. եկեղեցականները հոգեւոր կարգ են մատուցել: Երթի ժամանակ հնչել են պատերազմում զոհված հերոսների անունները: Հասնելվ Եռաբլուր՝ հոգեւորականը կոչ է արել երթի մասնակիցներին լուսե կանթեղները տեղադրել նահատակների շիրիմներին: