Երկուշաբթի, Մայիսի 18, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հիմա էլ GPS-ի «թերացումներն» է օգտագործում՝ ի շահ ադրբեջանցիների

03/05/2024
- ԿԱՐԵՎՈՐԸ, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչողը, Հայաստանն էլ նույն ճանապարհով տանողը Պետրոսի հյուրն էր։

Խաբեբայության վարպետը  ինչ-որ պահի սկսեց  GPS համակարգի վրա «բոչկա գլորել», որպեսզի ապացուցի Ադրբեջանի իրավունքների և ցանկությունների իսկությունը։

Հետզհետե տրվելով իր տեխնիկական անգրագիտությանը՝  հայտարարեց, որ GPS համակարգը, որով իբրև  գծվում է սահմանը, միշտ չէ,  որ հստակ է աշխատում, և շատ դեպքերում գետնի վրա կատարած դիտարկման  և տիեզերքից արբանյակների  արձանագրած տվյալների միջև կա մեծ խզում, որը կարող է կազմել մինչև 60 մետր։

Ակնհայտ է, որ գյուղերում հեռուստացույցով Պետրոսին դիտողները չգիտեն GPS համակարգի տեխնիկական մանրամասների մասին և չէին կարող պատկերացնել, որ անճշտության մասին միամիտ սուտը ՀՀ գլխավոր խաբեբան օգտագործելու է սահմանազատվող տարածքում ազերիներից դիրքը չվերցնելու հարցը կոծկելու նպատակով։

Որպեսզի միանգամից բացահայտենք դրա ոչ պատահական սուտը, ներկայացնում ենք որոշ տեխնիկական տվյալներ GPS համակարգի վերաբերյալ։

GPS-ը (անգլերեն՝ Global Positioning System) ամերիկյան գլոբալ դիրքավորման համակարգ է, ինչպես նաև GPS (գլոբալ դիրքորոշման համակարգ) արբանյակային նավիգացիոն համակարգ է, որը չափում է հեռավորությունը, ժամանակը և որոշում WGS 84 համաշխարհային կոորդինատային համակարգում գտնվելու վայրը:

Համակարգը մշակել, ներդրել և շահագործել է ԱՄՆ պաշտպանության նախարարությունը:

Հորիզոնական հարթությունում ժամանակակից GPS ընդունիչների բնորոշ ճշգրտությունը մոտավորապես 6-8 մետր է՝ լավ արբանյակային տեսանելիությամբ և ուղղիչ ալգորիթմների օգտագործմամբ: ԱՄՆ-ում, Կանադայում, Ճապոնիայում, Չինաստանում, Եվրամիությունում և Հնդկաստանում կան WAAS, EGNOS, MSAS և այլն կայաններ, որոնք փոխանցում են դիֆերենցիալ ռեժիմի ուղղումներ, ինչը թույլ է տալիս այդ երկրներում սխալը նվազեցնել մինչև 1-2 մետր:

2010 թվականից տիեզերք են արձակվել GPS տարբերակի IIF արբանյակները, որոնք շատ ավելի բարձր ճշգրտություն են ապահովում կոորդինատների որոշման հարցում։ Եթե GPS IIA/IIR/IIR-M սարքերը ունեն 6 մետր սխալ, ապա նոր արբանյակների օգնությամբ հնարավոր է որոշել տեղը 60-90 սմ-ից ոչ ավելի սխալով։

Տեխնիկական տվյալների իրական մեծությունների և ՀՀ ղեկավարի պատկերացումների տարբերությունները վկայում են, որ մենք գործ ունենք պարզունակ խաբեբայի հետ, որը փորձում է ամեն ինչում մանիպուլացնել և կեղծել։

Սա այն նույն   կերպարն է, որը պնդում էր՝ «Իսկանդերը» 10 տոկոսով է պայթել։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Կիրանց տանող ճանապարհը բացվել է

Հաջորդ գրառումը

Կամ դատախազությունը քրեական վարույթ կնախաձեռնի ոստիկանների նկատմամբ, կամ կդիմենք այլ միջոցների

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Շատ հստակ քաղաքական, ընտրական շեշտադրում. Վլադիմիր Մարտիրոսյան

18/05/2026
Հոգևոր

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Կաթողիկոս ժամանեց Վատիկան

18/05/2026
Նորություններ

Տիգրանաշենի հանձնումը կնշանակի Սյունիքի շրջափակում. Արթուր Խաչիկյան

18/05/2026
Իրավունք

Արձանագրենք բացարձակ ճշմարտությունը. մեկ քաղաքական պաստառը մարդկային կյանք արժեցավ. Ռոբերտ Ամստերդամ

17/05/2026
Հաջորդ գրառումը

Կամ դատախազությունը քրեական վարույթ կնախաձեռնի ոստիկանների նկատմամբ, կամ կդիմենք այլ միջոցների

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

ՔՊ-ն քարոզչական պաստառի համար մարդ է սպանել. Հովհաննես Իշխանյան

17/05/2026

Հոգեբուժարանում ինքնասպան է եղել Արմեն Հովհաննիսյանը։ Արմենի դեմ գործ էին սարքել մի բանի համար, որ նա չէր արել: Արմենը վնասել...

ԿարդալDetails
Soldiers of the Wehrmacht, probably from a film.
Նորություններ

Տոն, քեֆ, պար, սրտիկ շապիտոն հենց դաժանության կոծկման համար է. Վլադիմիր Մարտիրոսյան

17/05/2026

Հրեաները գոնե Վագների երաժշտության ու «MP 40» ավտոմատի ուղեկցությամբ էին քայլում դեպի կառափնարան: Հայերին Թաթայի տակ պարելով ու սրտիկ ցույց...

ԿարդալDetails
08 Մայիսի, 2026

Երկու կարծիք Վարդան Աճեմյանի «Սուրբ Տրդատ» օպերայի մասին

08/05/2026

Ապրիլի 27-ին լրացավ ՀՀ Պետական մրցանակի դափնեկիր, արվեստի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր Վարդան Աճեմյանի 70-ամյա հոբելյանը: Այդ առթիվ շնորհավորելով ճանաչված արվեստագետին...

ԿարդալDetails
Նորություններ

Փաշինյանը ընտրողների քվեները ստանալու համար ընտրակաշաք է տալիս. Ոսկան Սարգսյան

17/05/2026

Նիկոլ Փաշինյանը ընտրողների քվեները ստանալու համար ընտրակաշաք է տալիս՝ հարբած վարելու համար վարորդական իրավունքից զրկված վարորդների վարորդական իրավունքը վերականգնում է։...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական