Հզոր երկրաշարժ Տոկիոյի մոտ

Այսօր հզոր երկրաշարժ է տեղի ունեցել Ճապոնիայի մայրաքաղաքի մոտ, հայտնել է երկրի ազգային օդերևութաբանական գրասենյակը: Սեյսմոլոգները երկրաշարժի ուժգնությունը գնահատել են 6,1 մագնիտուդ, ավելի ուշ՝ 5,9: Կան տուժածներ։

Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Տոկիոյի և Տիբա պրեֆեկտուրաների սահմանին: Տեղի ունեցած ուժեղ երկրաշարժից հետո ցունամիի սպառնալիք չկա, սակայն կարող են լինել հետցնցումներ:

Երկրաշարժը արտակարգ իրավիճակների չի հանգեցրել տարածաշրջանի միջուկային օբյեկտներում, հայտնում է Kyodo գործակալությունը։