Հացահատիկի բերքահավաքն ընթանում է բնականոն հունով․ բերքատվության ցուցանիշները բավարար են

12

Հանրապետությունում շարունակվում են հացահատիկայինների բերքահավաքի եռուն աշխատանքները․ միջին բերքատվությունը տատանվում է հեկտարից 14-22 ցենտների միջակայքում:

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Արցախի Հանրապետության գյուղատնտեսության նախարար Նորայր Մուսայելյանը՝ բավարար գնահատելով բերքատվության ցուցանիշները:

Բնութագրությունը հասանալի չէ

«Առանձին հողօգտագործողների մասով ունենք բերքատվության բավականին բարձր ցուցանիշներ՝ միջինը 60 ց/հա: Բայց այս դեպքերն, իհարկե, եզակի են և պայմանավորված են բոլոր ագրոկանոնների խիստ պահպանմամբ մշակության իրականացմամբ, նաև՝ բարենպաստ բնակլիմայական պայմաններով:

Բերքահավաքի աշխատանքներին խանգարող որևէ հանգամանք, բարեբախտաբար, չկա:

Ռիսկային գոտիներում բերքահավաքի աշխատանքների անվտանգությունն ապահովում է ՌԴ Խաղաղապահ զորակազմը: Անհրաժեշտ գյուղատնտեսական տեխնիկան ևս առկա է: Այնպես, որ հացահատիկայինների բերքահավաքն իրականացվում է բնականոն հունով, առանց որևէ խոչընդոտների»,- հավաստել է ԱՀ գյուղատնտեսության նախարարը։