Երկուշաբթի, Հունիսի 1, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հարցմանը մասնակցած ՀՀ քաղաքացիների մոտ 90 տոկոսը նշել է՝ Արցախն Ադրբեջանի կազմում ընդգրկելն անընդունելի է. Փաստինֆո

30/05/2022
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Փաստինֆո-ն գրում է.
«GALLUP International Association»-ի Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի ՋԻ ՍՊԸ-ն մայիսի 22-28-ը հեռախոսային հարցում է իրականացրել է 1003 հոգու շրջանում: Հարցերը շրջանակը լայն էր, բայց գրեթե բոլորն էլ ներքաղաքական բնույթի էին։ Հարցին՝ ինչպե՞ս եք գնահատում ՀՀ ներկա քաղաքական իրավիճակը, «լիովին դրական» պատասխանել է հարցվածների 7.3%-ը, իսկ 49.9 %-ը պատասխանել է՝ «ընդհանրապես բացասական»։

Էմ Փի ՋԻ ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանը շեշտեց, որ հարցվածների ավելի քան 66 տոկոսը նշել է, որ երկրի քաղաքական վիճակը բացասական է գնահատում։

Հետաքրքրական է, որ հարցվածների 45.7%-ը տեղյակ չէր մայիսի 22-ին Բրյուսելում Շառլ Միշելի, Նիկոլ Փաշինյանի, Իլհամ Ալիևի միջև տեղի ունեցած բանակցությունների մասին։ Առնչվող հարցին՝ ինչպե՞ս եք գնահատում բանակցությունների արդյունքները, հարցվածների 11.2 %-ը պատասխանել է՝ լիովին դրական, իսկ 35.6 %-ը՝ ընդհանրապես բացասական:

«Հարցին՝ արդյոք ձեզ համար ընդունելի՞ է Արցախի բնակչության՝ ազգային փոքրամասնության կարգավիճակի տրամադրումն Ադրբեջանի կազմում, «միանշանակ ընդունելի» է պատասխանել 1.5 %-ը, «ավելի շուտ ընդունելի» 2.9 %-ը, «ավելի շուտ ընդունելի չէ» 6 %-ը, «միանշանակ ընդունելի չէ» 83.3 %-ը, 6.4 %-ը դժվարացել է պատասխանել: Ուշադրություն դարձրեք, որ ավելի քան 90 տոկոսը նշել է, որ այս մոտեցումն իր համար ընդունելի չէ»,-նշեց Արամ Նավասարդյանը։

Հարցմանը մասնակցածների 27,8 տոկոսը նշել է, որ Նիկոլ Փաշինյանը միանշանակ պետք է հրաժարական տա վարչապետի պաշտոնից։ 25,8 տոկոսն էլ գտնում է, որ Փաշինյանը միանշանակ չպետք է հրաժարական տա։

Ընդդիմադիր ուժերի պայքարի մասին հարցին դրական վերաբերմունք է արտահայտել հարցվածների 15.9 %-ը, բացասական՝ 33.3 %-ը: Շուրջ 20 տոկոսը դժվարացել է պատասխանել կամ չի ցանկացել պատասխանել։

Հետաքրքրական է նաև այն, որ հարցվածների 8.2 տոկոսն է նշել, որ ընդդիմության փողոցային պայքարին մասնակցում է, ընդ որում՝ նրանց 4.1 %-ը մարզերից են, 15.5 %-ը՝ Երևանից։

Հարցվածների 27.6 %-ը նշել է, որ երկրում որևէ փոփոխություն պետք չէ, 21 %-ը քաղաքական ներկայիս իրավիճակի հանգուցալուծման ընդունելի տարբերակ է համարել անցումային կառավարության ձևավորումը, իսկ նոր խորհրդարանական ընտրությունների անհրաժեշտություն է տեսնում 26.6 %-ը։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Քաղաքացիական հագուստով սադրիչ ոստիկաններ կան, իսկ ոստիկանների մեծ մասը տարբերանշան չի կրում․ Ասպրամ Կրպեյան

Հաջորդ գրառումը

ՀՀ-ում կամ նրա սահմաններից դուրս որևէ դատարան չի կարող բռնագանձել սույն շինությունները` որպես ինձ պատկանող գույք, այն էլ` ապօրինի. Սեյրան Օհանյան

Համանման Հոդվածներ

Մշակութային

Գեղեցիկ ավանդույթներով մեծարվեց Սայաթ-Նովայի անմահ երգն ու երաժշտությունը. Վիրահայոց թեմ

31/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Հարձակվել են Նաիրի Հոխիկյանի տան վրա, լրագրողի նկատմամբ բռնություն կիրառել, հայհոյել

31/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Ռոբերտ Քոչարյանը դեմագոգիա, մանիպուլյացիա չարեց, և դա նրա ձեռագիրն է. Օսկանյան

31/05/2026
Նորություններ

Արման Թաթոյանի առաջնորդած «Միասնության թեւերի» քայլերթը՝ Կապանում

31/05/2026
Հաջորդ գրառումը

ՀՀ-ում կամ նրա սահմաններից դուրս որևէ դատարան չի կարող բռնագանձել սույն շինությունները` որպես ինձ պատկանող գույք, այն էլ` ապօրինի. Սեյրան Օհանյան

Ամենաշատ ընթերցվածը

Մամուլի տեսություն

Փաշինյանը համաձայնել է ԵՄ-ից Հայաստան բերել 250,000 մուսուլման փախստականի․ «Իրավունք»

31/05/2026

Փորձագիտական աղբյուրը հայտնում է. «Փաշինյանը համաձայնեց ԵՄ-ից Հայաստան բերել 250,000 մերձավորարևելյան մուսուլման փախստականի։ Թուրքական լրատվամիջոցները հաղորդում են, որ հրապարակային հայտարարություններից...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Դե ինչ, սկսե՛ք ձերբակալել. խայտառակ, դավաճանական խունտա. Արթուր Խաչիկյան

30/05/2026

Մենք չենք հանձնել Մեղրին։ Մենք կձերբակալենք նրանց, ովքեր ասում են, թե մենք հանձնել ենք Մեղրին։ Այսօր մենք լսեցինք պաշտամունքի գլխավոր...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Ռոբերտ Քոչարյանը դեմագոգիա, մանիպուլյացիա չարեց, և դա նրա ձեռագիրն է. Օսկանյան

31/05/2026

Հ1-ի տաղավարում Ռոբերտ Քոչարյանը որևէ դեմագոգիա, մանիպուլյացիա չարեց։ Հ1-ում նրա հետ հարցազրույցը միակ հնարավորթյունն էր՝ Հայաստանով մեկ լսարան ունենալու, բայց...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Արշակ Կարապետյանը հրապարակել է 44-օրյա պատերազմից առաջ իր և Նիկոլ Փաշինյանի միջև տեղի ունեցած WhatsApp նամակագրության հատվածները

30/05/2026

ՀՀ Պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը հրապարակել է 44-օրյա պատերազմից առաջ իր և Նիկոլ Փաշինյանի միջև տեղի ունեցած WhatsApp...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական