Մեր կառավարությունների մեջ հաստատված ակտիվ և կառուցողական երկխոսությունը Հայաստան-Իրան եղբայրական հարաբերությունների կայուն զարգացման գրավականներից է։ Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին այսօր հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Վստահ եմ, որ նախագահ Փեզեշքիանի այցը նոր լիցք և որակ կհաղորդի ՀՀ-Իրան բարեկամական հարաբերություններին։ Անխոս, Հայաստան-Իրան՝ ներկայիս ամուր և փոխվստահելի գործընկերության հիմքում ընկած է Հայաստանի և Իրանի ժողովուրդների բարեկամությունը, որը պատվով է անցել ժամանակի փորձությունը և ինչ-որ առումով փոխկապակցել մեր երկու ժողովուրդների պատմական ուղին»,- նշեց Փաշինյանը։
Մենք երկուստեք համաձայնեցինք, որ հասունացել է ժամանակը աշխատանքներ իրականացնել մեր երկրների հարաբերությունները բարձրացնելու ռազմավարական գործընկերութան մակարդակի։