ՀԱՊԿ հաջորդ զորավարժությունները կանցկացվեն Տաջիկստանում՝ Աֆղանստանի հետ սահմանին, այս տարվա հոկտեմբերին: Փորձագետները պոտենցիալ խոցելի են համարում հենց տաջիկա-աֆղանական սահմանը:
Կազմակերպության Միացյալ շտաբի պետի խոսքով՝ ՀԱՊԿ երկրները պատրաստ են հետ մղել ցանկացած հնարավոր սպառնալիք:
Այժմ վարժանքները տեղի են ունենում Ղրղզստանում:
Օգոստոսին ՌԴ զինվորականները համատեղ գործողություններ են մշակել Ուզբեկստանում և Տաջիկստանում: