Հանրահավաքը մեկնարկեց

473

Հանրապետության հրապարակում ժամը 16:00-ին մեկնարկեց Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով Հայրենիքի փրկության շարժման հանրահավաքը: Երեկվա հանրահավաքից հետո ցուցարարները վրաններ են տեղադրել և գիշերն անց կացրել դրսում՝ խարույկների շուրջը:  ՀՅԴ անդամ Արծվիկ Մինասյանը նշել էր, թե հնարավոր է՝ քննարկեն հանրահավաքի անցկացման նպատակահարմարության հարցը, սակայն դրանից հետո որեւէ նոր հայտարարություն չի եղել:

Հայրենիքի փրկության շարժման մասնակիցներն այսօր շարունակում են անհնազանդության ակցիաները, գործադուլն ու դասադուլը: