Հայ ռազմագերիների տեսանյութի արձագանքը՝ ԳԴՀ ԱԳՆ դատապարտում է միջազգային իրավունքի ոտնահարումը

142

Գերմանահայկական Haypress առցանց լրատվամիջոցի հարցմանն ի պատասխան Գերմանիայի Դաշնային Հանրապետության Արտաքին գործերի նախարարությունը հոկտեմբերի 4-ի երեկոյան վերջապես արձագանքեց ՝

Ադրբեջանցի զինվորականների՝ հայ ռազմագերիներին մահապատժի ենթարկելու մասին վկայող վերջին տեսանյութի պատկերները ծայրահեղ անհանգստացնող են եւ պետք է պարզաբանվեն: Գերմանիան դատապարտում է միջազգային հումանիտար իրավունքի ոտնահարումը:

Հակամարտող կողմերը պարտավոր են պահպանել հումանիտար միջազգային իրավունքի նորմերը, վստահեցնեն, թե հարգելու են մարդու իրավունքները, կատարողները պիտի պատասխանատվության ենթարկվեն:

«Ազգի» ուրբաթ օրվա համարում առավել մանրամասն կանդրադառնանք:

Անահիտ Հովսեփյան, Գերմանիա