Երեքշաբթի, Փետրվարի 3, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հայ-իրանական սահմանը՝ Թեհրանի համար կարմիր գիծ

25/09/2022
- Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հուլիսի 19-ին Թեհրանում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի, այնուհետև նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումների ժամանակ Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին հայտարարեց, որ հայ-իրանական սահմանը հազարամյա վաղեմություն ունեցող հաղորդակցական ճանապարհ է, և Իրանը դեմ է ցանկացած ծրագրի ու քաղաքականության, որը կարող է հանգեցնել դրա փակմանը։ Սա Իրանի Իսլամական Հանրապետության կողմից հայ-իրանական սահմանի գոյությունը կարևորող ամենաբարձր մակարդակի հայտարարությունն էր։ Օգոստոսի 10-ին ՀՀ վարչապետի հետ հեռախոսազրույցի ընթացքում hոգևոր առաջնորդի խոսքերը վերահաստատեց նաև Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին։ Ըստ իրանական կողմի՝ հեռախոսազրույցի ընթացքում նախագահ Ռաիսին շեշտել է, որ հայ-իրանական սահմանը պետք է պահպանվի ցանկացած գնով։ Ավելի վաղ՝ հուլիսի սկզբին՝ Հայաստան և Ադրբեջան կատարած այցերի ընթացքում, Իրանի համար տարածաշրջանում աշխարհաքաղաքական փոփոխության անընդունելի լինելու մասին հայտարարել էր նաև ԻԻՀ ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանին:

Ընդհանուր առմամբ Հայաստան-Իրան սահմանի անփոփոխելիության վերաբերյալ իր դիրքորոշումը Թեհրանն արտահայտում է Արցախյան 44-օրյա պատերազմի օրերից ի վեր։ Թեև պատերազմի ընթացքում Իրանը պաշտոնապես հանդես էր գալիս «Ղարաբաղն Ադրբեջանին վերադարձնելու» օգտին, սակայն ռազմական գործողությունների ծավալմանը զուգահեռ, մասնավորապես՝ 2020 թ. հոկտեմբերի վերջին, երբ Ադրբեջանն արդեն օկուպացրել էր Արցախի հարավն ու մոտենում էր Սյունիքին, Թեհրանը սկսեց հայտարարել, որ տարածաշրջանում աշխարհաքաղաքական փոփոխությունն իր կարմիր գիծն է՝ նկատի ունենալով հայ-իրանական սահմանը։ «Իրանը հարգում է իր հարևան երկրների տարածքային ամբողջականությունը, և սահմանների աշխարհաքաղաքական ցանկացած փոփոխություն Իրանի կարմիր գիծն է»,- հոկտեմբերի 24-ին Արցախին սահմանակից Խոդաֆարինի շրջան կատարած այցի ժամանակ ընդգծել էր Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ցամաքային զորքերի հրամանատար Մոհամմադ Փաքփուրը։

Հաջորդող օրերին նմանատիպ հայտարարություններ արեցին բարձրաստիճան այլ զինվորականներ ևս։ Այդ ընթացքում Իրանի բանակի և ԻՀՊԿ բարձրաստիճան զինվորականությունը գրեթե ամեն օր այցելում էր Արցախի հետ սահման։ Իրանը շարունակում էր նաև զինտեխնիկա կուտակել սահմանին և անցկացրեց մի քանի զորավարժություն։Իրանական կողմի հայտարարությունները, սակայն, պատերազմի ավարտով չսահմանափակվեցին։ Նոյեմբերի 9-ի հրադադարի համաձայնությունից հետո իրանական դաշտում լուրջ մտահոգություն առաջացրեց ՀՀ տարածքով դեպի Նախիջևան, այսպես կոչված, միջանցքի ստեղծման և դրա հետևանքով հայ-իրանական սահմանի հնարավոր վերացման հարցը։ Համացանցում հայ-իրանական սահմանի վերացումը պատկերող քարտեզներն Իրանում այնքան մեծ աղմուկ բարձրացրին, որ նոյեմբերի 16-ին Իրանի ԱԳՆ խոսնակ Սայիդ Խաթիբզադեն հայտարարեց. «Կեղծ քարտեզներ են հրապարակվել, որոնք ԶԼՄ-ների քարոզչությունն են։ Իրանի սահմանները փոփոխության չեն ենթարկվել և ապագայում էլ չեն փոխվի։ Մեր ընկալմամբ՝ դա սովորական տրանսպորտային ճանապարհ է, որի անվտանգության հարցը պետք է քննարկվի։

Ավելին` Yerkir.am կայքում

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Թուրքիայի և Ադրբեջանի ՊՆ ղեկավարները քննարկել են Բաքվի ագրեսիան ընդդեմ Հայաստանի

Հաջորդ գրառումը

Հայկական ԱԱԾ և թուրքական MIT՝ քույր կառույցնե՞ր. Գեղամ Մանուկյան

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Բագրատ Սրբազանը այն նույն բանտախցում է, որտեղ 1937 թ. խորհրդային ուժերի կողմից սպանվել է հենց իր անունը կրող արքեպիսկոպոս Բագրատ Վարդազարյանը․ Ջոն Էյբներ

03/02/2026
Նորություններ

Սամվել Կարապետյանը տեղափոխվել է հիվանդանոց. պաշտպան

03/02/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես պաշտպանեի Փաշինյանին, դուք երբեք չէիք ասի, որ ես իրավունք չունեմ հայտնել իմ կարծիքը, որովհետև ապրում եմ Սփյուռքում. Հարութ Սասունայն

03/02/2026
Միջազգային

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ռյուտեն կիսադատարկ Ռադայում խոսել է խաղաղության համար «դժվար որոշումների» մասին

03/02/2026
Հաջորդ գրառումը

Հայկական ԱԱԾ և թուրքական MIT՝ քույր կառույցնե՞ր. Գեղամ Մանուկյան

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական