Երկուշաբթի, Մայիսի 11, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հայ գործարարները բեռնափոխադրումներ չեն իրականացնի Ադրբեջանի տարածքով, անգամ Սյունիքում ադրբեջանցիները քարերով հարվածում են հայկական համարանիշերով մեքենաներին. ադրբեջանագետ

08/04/2021
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ճանապարհների ապաշրջափակումը ձեռնտու է միայն Ադրբեջանին եւ կնպաստի այդ երկրի տնտեսության զարգացմանը։ Ակներեւ է, որ հայերը բեռնափոխադրումներ չեն իրականացնի Ադրբեջանի տարածք – այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտարարել է ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան:

Ադրբեջանագետի փոխանցմամբ՝ ադրբեջանական պաշտոնական լրահոսից դատելով նրանք արդեն հաշվարկներ են արել, թե ինչքանով է ավելանալու իրենց արտահանման աճը տարածաշրջանում:

«Իսկ թե ինչ ձեռքբերումներ է ունենալու հայկական կողմը, այս պահին պաշտոնական որևէ փաստային կամ թվային հաշվարկ գոյություն չունի և չի էլ կարող ունենալ: Արդեն ավելի քան պարզ է, որ մենք ուղղակի կենացների մակարդակով ենք խոսում հայկական կողմի հնարավոր ձեռքբերումների մասին, դրա հիմքում չկա որևէ փաստ: Ակնհայտ է, որ Թուրքիայի կամ Ադրբեջանի տարածքով բեռների փոխադրումը խնդիրներ է առաջացնելու մեր գործարարների համար: Քանի որ արդեն տեսնում ենք, որ Սյունիքում ադրբեջանցիները սադրանքների են ենթարկում մեր քաղաքացիներին: Օրինակ `քարերով են հարվածում հայկական համարանիշներով մեքենաներին և գնում են այլ տարատեսակ սադրանքների», – շեշտեց Էլիբեգովան:

Ըստ նրա՝ արդեն ակնհայտ է, թե ինչ տեղի կունենա, եթե հայկական մեքենաները փորձեն բեռները տեղափոխել Ադրբեջանի տարածքով: Ադրբեջանագետը նկատեց, որ հայկական կողմի համար շատ ավելի անվտանգ է բեռները տեղափոխել Վրաստանի տարածքով, քանի որ գոյություն ունի Լարսի ճանապարհը:

Ինչ վերաբերում է այն հնարավորությանը, որ հայկական արտադրանքը կարող է իրացվել ադրբեջանական շուկայում՝ Էլիբեգովան վստահություն հայտնեց, որ Բաքուն կստեղծի բոլոր հնարավոր խոչընդոտները, որպեսզի դա տեղի չունենա:

«Ադրբեջանը և Թուրքիան այսօր շահագրգռված չեն օգնել Հայաստանին՝ վերականգնել տնտեսությունը: Ընդհակառակը, նրանց նպատակն է հնարավորինս խոչընդոտել հայկական արտահանմանը և թույլ չտալ, որ տնտեսությունը վերականգնվի: Հետևաբար, խոսել այն մասին, որ մենք կգրավենք ադրբեջանական շուկան հայկական ապրանքներով, իրատեսական չէ», – ասաց Էլիբեգովան:

Նշենք, որ երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր Մոսկվա կատարած պաշտոնական այցի ընթացքում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ քննարկել է ճանապարհների ապաշրջափակման հարցը: Փաշինյանն իր հրապարակային ելույթներում բազմիցս նշել է, թե ճանապարհների ապաշրջափակման բխում է Հայաստանի շահերից:

Աղբյուր` Փաստինֆո

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Երբ մի ամբողջ պետության ղեկավար իր աշխատակազմով ու սպասարկու 2-3 լրատվամիջոցներով տարածում է սուտ տեղեկություն,ինչպե՞ս անվանել.Նաիրի Հոխիկայն

Հաջորդ գրառումը

Պաշտպանության նախարարության շենքը շղթայված է․(տեսանյութ)

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելել է ազգային բարերար Սամվել Կարապետյանին

10/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ինչո՞ւ չի կարելի Նիկոլ Փաշինյանին պահել վարչապետի պաշտոնին. Հակոբ Բադալյան

10/05/2026
Միջազգային

Թրամփը Իրանի հետ պատերազմը ներկայացրել է որպես վեցշաբաթյա էքսկուրսիա

10/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Արցախում հայկական եկեղեցիներ ոչնչացնող օկուպանտը հայերին մեղադրում է «իրենց անտառները» ոչնչացնելու մեջ

10/05/2026
Հաջորդ գրառումը

Պաշտպանության նախարարության շենքը շղթայված է․(տեսանյութ)

Ամենաշատ ընթերցվածը

08 Մայիսի, 2026

«Ղրիմի հայերը» ցուցահանդեսը Բելոգորսկում

08/05/2026

Ապրիլի 22-ին Բելոգորսկի շրջանի պատմաերկրագիտական թանգարանում տեղի ունեցավ «Ղրիմի հայերը» խորագրով ցուցահանդեսի բացումը՝ նվիրված Օսմանյան կայսրությունում 1915 թ. Հայոց ցեղասպանության...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Եթե Հայաստանն ուզում է միանալ Եվրամիությանը, Ռուսաստանը կարող է սկսել «քաղաքակիրթ ապահարզանի» գործընթացը». Պուտին

09/05/2026

«ՀՀ իշխանությունները կարող են հանրաքվե անցկացնել Եվրամիությանը միանալու վերաբերյալ, և եթե ժողովուրդը աջակցի դրան, Ռուսաստանը կարող է սկսել «քաղաքակիրթ ապահարզանի»...

ԿարդալDetails
Նորություններ

Գյումրին օկուպացնելու վերաբերյալ Թուրքիայի պլանների մասին․ Դերենիկ Մալխասյան

10/05/2026

Լենինականը (Գյումրին) օկուպացնելու վերաբերյալ Թուրքիայի պլանների մասին․ 1930-ականների վերջ Գաղտնիք չէ, որ Թուրքիան վերջին 200 տարվա ընթացքում միշտ սպասել է...

ԿարդալDetails
CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90
Հրապարակախոսություն

Շատ արագ կհայտնվենք ոչ թե ԵՄ-ում, այլ «արևմտյան ադրբեջանում». Արման Աբովյան

10/05/2026

Ինչպես ասում են՝ ուրբաթը շաբաթից շուտ եկավ։ Պուտինը պահանջել է, որ Հայաստանը արագ որոշի՝ ԵՄ, թե ԵԱՏՄ։ Եվ հիմա պետք...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական