Շաբաթ, Մայիսի 9, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հայ առաքելական եկեղեցին նշում է Համբարձման տոնը

18/05/2023
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հրաշափառ Հարությունից 40 օր անց ողջ տիեզերքում հնչում է Աստծո փրկագործության խորհրդի լրման ղողանջը, մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոս համբարձվում է երկինք և նստում Հոր Աջ կողմում՝ իրար կապելով երկինքն ու երկիրը։

Այս մասին տեղեկանում ենք Qahana.am-ից․

«Համբարձման տոնն իր մեջ ամփոփում է յուրաքանչյուրի կյանքի իմաստը, քանզի քրիստոնյան հստակ գիտակցում է, որ որքան էլ երկար լինի իրեն ընծայված կյանքի տևողությունը, միևնույն է, մի օր պիտի գնա այս աշխարհից: Իսկ թե ո՞ւր է գնալու, իմանում է հատկապես այն ժամանակ, երբ գիտակցում է, որ կարող է անցնել  Քրիստոսի համբարձման  ճանապարհով, երբ երկրային կյանքում պահպանած կլինի սերն ու հավատարմությունն առ Աստված և խոնարհ նվիրումը՝ ուղղված նրա պատգամների կատարմանը։

Քրիստոս համբարձվելով՝ ավելի մոտեցավ մարդկանց։ Չէ՞ որ Նա գնաց երկինք, իսկ Սուրբ Գիրքն ուսուցանում է, որ երկինքը շատ հեռու չէ, և համաձայն Եկեղեցու հայրերի մեկնության՝ յուրաքանչյուր մարդ իր մեջ պահած ունի մի կտոր երկինք, քանզի ասված է․ «Այլ դու երբ աղոթես, մտի՛ր քո սենյակը, փակի՛ր քո դռները և ծածո՛ւկ աղոթիր քո Հորը, և քո Հայրը, որ տեսնում է, ինչ որ ծածուկ է, կհատուցի քեզ հայտնապես» (Մատթեոս 6.6), իսկ հետո, երբ Հիսուս աղոթել սովորեցրեց, ասաց․ «Հայր մեր, որ երկնքում ես․․․» (Մատթեոս 6.9)։ Այսինքն՝ երկնքում գտնվող Հայրը տեսնում և լսում է մարդուն նույնիսկ այն ժամանակ, երբ մարդն ինքն իր հետ միայնակ փակված է իր սենյակում, որովհետև երկնքից մի կտոր Տերը թողել է յուրաքանչյուր անձի մեջ և Ինքն էլ գտնվելով Երկնքում՝ միշտ մնում է նրանց հետ ու սպասում նրանց դարձին։

Համբարձման տոնը մարդկության պատմության կարևորագույն օրերից մեկն է, հայ ժողովրդի կյանքում կրկնակի իմաստավորում է ստացել, քանզի Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցում այս տոնին հիշատակվում է նաև Ամենայն Հայոց Կաթողիկոսության Աթոռը Սիս քաղաքից Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին փոխադրելու պատմական օրը: 484 թ. ի վեր Հայաստանի տարբեր վայրերում հանգրվան գտած Հայրապետական Աթոռը 1441 թ.՝ հենց Համբարձման տոնին, Վաղարշապատում գումարված ազգային-եկեղեցական ժողովի որոշմամբ վերահաստատվեց Քրիստոսի իջման վայրում՝ Սուրբ Էջմիածնում։

Հետաքրքրական են նաև այս խորհրդավոր տոնի հետ կապված ժողովրդական ավանդույթները։ Համբարձման տոնը ժողովրդին հայտնի է նաև «վիճակ» կամ «ջանգյուլում» անուններով։ Տոնի օրը ջրով լի կուժերի մեջ գցում են ծաղիկների տերևներ և աղջիկներին պատկանող զանազան իրեր: Այնուհետև, մի աղջկա հագցնում են հարսի զգեստ, վերցնում ծաղիկները և շրջում տնետուն՝ երգելով, կատակելով և դրամահավաք կազմակերպելով: Հետո սկսվում է վիճակահանությունը․ ում պատկանում է առաջին իրը, նրան մոտալուտ ամուսնություն է սպասվում: Կժից հանում են մյուս իրերը, որոնց պատկանող անձանց խրատներ և բարեմաղթանքներ են տրվում: Համբարձման տոնակատարության գլխավոր հյուրասիրությունն է կաթնապուրը։

Համբարձման տոնի անբաժան մասն են կազմում ուխտագնացությունները, հատկապես՝ Վարդենիկ գյուղի Թուխ Մանուկ, Լուսագյուղի Թուխ Մանուկ, Արցախի Սխտորաշեն գյուղի երկու հազար տարեկան սոսին (նաև Տնջրի անվամբ հայտնի 2000 տարեկան այս սրբազան ծառը ԽՍՀՄ-ի ամենաբարձր և ամենատարեց ծառն է համարվել) և շատ այլ սրբատեղիներ: Ամենանշանավորը Արայի լեռան լանջերին գտնվող Ծաղկեվանքն է, որտեղ, ըստ ավանդության, գտնվում է Վառվառե կույսի գերեզմանը, ով  քրիստոնեություն դավանելու համար հալածվել է հորից և թաքնվել Արայի լեռան մի այրի մեջ, որտեղ էլ նահատակվել է: Ավանդույթի համաձայն, նահատակվելուց առաջ Վառվառեն անիծել է այն հովիվներին, ովքեր մատնել էին իր գտնվելու վայրը, և նրանք ոչխարների հետ քարացել են: Վառվառեն խնդրել է Աստծուն, որպեսզի ծաղիկ հիվանդություն ունեցողներն իր անունով բժշկվեն: Դրա համար էլ այրը կոչվում է «Ծաղկեվանք» կամ «Վառվառե կույսի քարայր»: Այստեղ գալիս են նաև կանայք՝ սրբի բարեխոսությամբ Տիրոջից զավակ խնդրելու:

Համբարձման տոնին մատուցվում է Սուրբ Պատարագ։ Այս տոնը ևս մեկ հնարավորություն է ինքնանորոգման, խոկման և Տիրոջ կողմից մեզ տրված ճանապարհով անցնելու համար՝ քաջալերվելով համբարձյալ Քրիստոսի «Եվ ահա Ես ձեզ հետ եմ բոլոր օրերում՝ մինչև աշխարհի վախճանը» (Մատթեոս 28.20) ավետաբեր խոստմամբ»:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Տիկին Գայանեին Էրեբունի բկ-ից տեղափոխվել են ձերբակալվածներին պահելու վայր

Հաջորդ գրառումը

Նիկոլ Փաշինյանը իրավասու չէ և որևէ լիազորություն չունի Արցախյան բանակցությունների և հայ-ադրբեջանական կարգավորման շուրջը նման պայմանավորվածություններ ձեռք բերելու և խոստումներ տալու․ Հայաստանի և Արցախի քաղաքական ուժերի հայտարարությունը

Համանման Հոդվածներ

Նորություններ

Դու ոչ թե կանգնեցիր մինչև վերջ, այլ առաջին լուրջ պահին պարզապես փախար. Միհրան Մախսուդյան

08/05/2026
Նորություններ

Երբ լսում եք քաղհասարակություն բառը, ստուգեք ձեր գրպանները. Արման Գրիգորյան

08/05/2026
Դասական

Մահացել է օպերային երգչուհի Ալիս Մանուկյանը

08/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Լիտվայի պետական արխիվի կայքէջում վերականգնվել են Հայոց ցեղասպանության մասին արխիվային հրապարկումները

08/05/2026
Հաջորդ գրառումը

Նիկոլ Փաշինյանը իրավասու չէ և որևէ լիազորություն չունի Արցախյան բանակցությունների և հայ-ադրբեջանական կարգավորման շուրջը նման պայմանավորվածություններ ձեռք բերելու և խոստումներ տալու․ Հայաստանի և Արցախի քաղաքական ուժերի հայտարարությունը

Ամենաշատ ընթերցվածը

08 Մայիսի, 2026

Շվեյցարական օրակարգում միշտ արդիական պահել Արցախի հարցը

08/05/2026

Ապրիլի 30-ին «Ազգի» առցանց տարբերակում ծանուցել էինք նույն օրը ժամը 13-15-ին Շվեյցարիայի դաշնային ժողովի հատուկ նիստի մասին, որին մասնակցում էին...

ԿարդալDetails
08 Մայիսի, 2026

«Մշակութային ցեղասպանություն». Գերմանիայի դաշնակիցը եկեղեցիներ  է ոչնչացնում»

08/05/2026

 Այս վերնագրով հոդված է հրապարակել գերմանական t-online լրատվական հանրահայտ պորտալը: Թոբիաս Շիբիլլայի (Tobias Schibilla) գրին «Ազգը» բազմիցս է անդրադարձել, գնահատել...

ԿարդալDetails
08 Մայիսի, 2026

Ձեւով եվրոպական, խորքով` նատոյական հավաքը Երեւանում

08/05/2026

Որքան էլ փորձենք մեզնից հեռու վանել հոռետեսական մտքերը հետընտրական Հայաստանին սպառնացող փորձանքների մասին` չի ստացվում, առավել եւս` երբ հանրապետության հիմնադիր...

ԿարդալDetails
Նորություններ

Կասկածելի հանգամանքներում հանկարծամահ է եղել Գևորգ Մելքոնյանը. Ռոման Երիցյան

07/05/2026

Երեկ առավոտյան տեղեկացա պաշտպանյալիս՝ Գևորգ Մելքոնյանի կասկածելի հանգամանքներում հանկարծամահ լինելու մասին։ Գևորգ Մելքոնյանն այն անձն էր, ով ռուս բլոգեր Յուլիա...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական