2023 թվականի նոյեմբերի 28-ին ԱՄՆ-ի և Գերմանիայի գործերի ժամանակավոր հանձնակատարները, ինչպես նաև Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպանն առանձին են կանչվել Ադրբեջանի արտաքին գործերի նախարարություն. հայտնել են Ադրբեջանի ԱԳՆ-ից։
Նշվում է, որ «AbzasMedia» լրատվական պորտալը, այդ երկրներում գրանցված կազմակերպությունների մասնակցությամբ, իրականացրել է անօրինական ֆինանսական գործարքներ, որոնցում ներգրավված են եղել այդ երկրների դեսպանատները, ինչի կապակցությամբ լուրջ անհանգստություն է առաջացել։
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը ( USAID ), FreedomNow-ը, New Democracy Fund-ը և այլ կազմակերպություններ, խախտելով դրամաշնորհների տրամադրման կանոնները, իրականացրել են ֆինանսական միջոցների անօրինական փոխանցումներ Ադրբեջանի տարածք և ապօրինի ներդրում կատարել AbzasMedia կազմակերպության գործունեության համար։