Չինական կորոնավիրուսային պատվաստանյութերը պետք է վաճառքի հանվեն 2020-ի վերջերին: Այդ մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով Sinopharm դեղագործական ընկերության տնօրեն Յան Սյաոմինին:
Նրա խոսքերով՝ մասնագետները գրեթե ավարտել են պատվաստանյութի փորձարկումների երրորդ փուլը: Պատրաստուկը վաճառքում պետք է հայտնվի այս տարվա վերջին:
«Ես դիմակ չեմ կրում, քանի որ պատվաստվել եմ մարտի 22-ին (փորձարկման ժամանակ)», ասել է Սյաոմինը:
Ըստ գործակալության, չորս կորոնավիրուսային պատվաստանյութեր Չինաստանում կլինիկական փորձարկումների վերջին փուլում են: