Շաբաթ, Մայիսի 16, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հայոց ցեղասպանությունը չի ավարտվել. առ այսօր գործ ունենք շարունակվող հանցագործության հետ. Գևորգ Դանիելյան

24/04/2026
- ԿԱՐԵՎՈՐԸ, Հրապարակախոսություն, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ցեղասպանությունը միայն ցեղին ֆիզիկապես ոչնչացնելը չէ, այն հայության պարագայում ավելի նենգ ծրագրով ուղղորդված ոճրագործություն է, այն է՝ իսպառ ոչնչացնել հայի ինքնության բոլոր հենասյունները՝ Ազգային Եկեղեցին, մշակույթը, պատմությունը, որպեսզի անարգել յուրացնեն հայության պատմական տարածքները և ողջ քաղաքակրթական արժեհամակարգը։ Իսկ այն, ինչ հնարավոր չէ լինում յուրացնել, բարբարոսաբար ոչնչացնում են։

Սա նշանակում է, որ Հայոց ցեղասպանությունը չի ավարտվել, ուստի կարիք չկա քննարկել ցեղասպանությունը դատապարտող կոնվենցիայի հետադարձ ուժի հարցը, քանզի 1948 թվականից առ այսօր գործ ունենք շարունակվող հանցագործության հետ։

Հ.Գ. Երբ հարց է հնչեցվում, թե ինչո՞ւ չեն արձագանքում հենց այս պահին Արցախում հայության պատմամշակութային սրբավայրերի ոչնչացման փաստերին, շրջանցելով Սահմանադրության 19-րդ հոդվածի 2-րդ մասի հիմնադրույթները, պատասխանում են, թե դա այլ պետության տարածքում է և իբր հայելային դրսևորում է։

Դեռ մի կողմ թողնենք, որ այդ բարբարոսությանը ոչինչ համարժեք տեղի չի ունենում Հայաստանում, իսկ եթե անհարկի պետք է շահարկենք «հայելային» շահերի կեղծ օրակարգը, ապա դրա վերջը այդպես էլ չենք տեսնելու, ադրբեջանական կողմը միշտ մի «լրջագույն» կեղծիք կհորինի։

Ընդ որում՝ նույն այդ քաղաքական ուժը Հայոց Կաթողիկոսին հրաժարական պարտադրելը արձանագրել է որպես նախընտրական քաղաքական ծրագիր, մոռանալով ոչ միայն Սահմանադրությունը, այլև այն, որ խոսքը ոչ թե հայաստանյան ընտրողների, այլ համայն հայության (որի շուրջ 2/3-րդը սփյուռքում է) կողմից ընտրված հոգևոր առաջնորդի մասին է։

Թեպետ՝ վստահ եմ, որ անգամ հայաստանյան ընտրողները արդեն խորքային պատկերացում ունեն, թե ինչ է իրականում տեղի ունենում, անհեռատեսորեն ում ձգտումներին և վերջնական ինչ նպատակներին են ամեն գնով փորձում հագուրդ տալ ….

Գևորգ Դանիելյան, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Նիկոլ Փաշինյանի հրահանգով աշխատանքից հեռացրել են լեգենդար Կանդազի որդուն․ Նաիրի Հոխիկյան

Հաջորդ գրառումը

Ճշմարտության ճանաչումը ողջ միջազգային հանրության կողմից անհրաժեշտ պայման է. Նիկոս Դենդիաս

Համանման Հոդվածներ

Screenshot
Նորություններ

Հայաստանյան իշխանությունները իրականացնում են լիարժեք թուրքական քաղաքականություն. Մհեր Աբրահամյան

16/05/2026
Նորություններ

18 տարի պահեցի, տարար, վառեցիր երեխուս. սառը ցնցուղ՝ Նիկոլի ինքնասիրահարվածությունից բժժած գլխին

16/05/2026
Նորություններ

Մենք միակն ենք 140 երկրից, որ 100 տարով զիջեց իր տարածքի 74%-ը. Արթուր Խաչիկյան

15/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

«Հայաստան» դաշինքը փաստահավաք գործունեություն է սկսում ընտրական հարկադրանքի դեպքերով

15/05/2026
Հաջորդ գրառումը

Ճշմարտության ճանաչումը ողջ միջազգային հանրության կողմից անհրաժեշտ պայման է. Նիկոս Դենդիաս

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Չհասկանալ արցախահայերի իրավունքները՝ նշանակում է չհասկանալ, թե ինչպես պետք է առաջ մղել ճշմարտությունը. Սարգիս Շահինյան

14/05/2026

Azg.am-ի զրուցակիցն է Շվեյցարիայի հայկական և հայամետ միությունների նախագահ, Շվեյցարիա-Հայաստան ընկերակցության պատվո նախագահ Սարգիս Շահինյանը։ -Պարո՛ն Շահինյան, Շվեյցարիան այն եզակի...

ԿարդալDetails
15 Մայիսի, 2026

Ջոյել Վելդքամփ. «Մեզնից պահանջվող լավագույնը կներդնենք՝ համոզելու համար, որ արցախցին միայնակ չէ երկարատեւ պայքարում»

15/05/2026

Մայիսի 8-ին «Ազգում» տպագրված «Շվեյցարական օրակարգում միշտ արդիական պահել Արցախի հարցը» հրապարակման շարունակությունը: «Ո՞ր պայմանների պարագայում Ադրբեջանը պատրաստակամ կլինի ԼՂ...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Պարտվողականությունը չէ, որ պետք է կարողանա լուծել մեր ունեցած խնդիրները. ՀՀ քաղաքացին հունիսի 7-ին պետք է գնա և քվեարկի. Սարգիս Շահինյան

15/05/2026

Azg.am-ի զրուցակիցն է Շվեյցարիայի հայկական և հայամետ միությունների նախագահ, Շվեյցարիա-Հայաստան ընկերակցության պատվո նախագահ Սարգիս Շահինյանը։ -Պարո՛ն Շահինյան, ՀՀ իշխանություններն օրեր...

ԿարդալDetails
15 Մայիսի, 2026

«Մենք այսօր իսկ գտնվում ենք ցեղասպանական գործընթացի մեջ», ահազանգում է Գառնիկ Քերքոնյանը    

15/05/2026

«Մեր մոտեցման ամենամեծ սխալն այն է, որ մենք առանձին դեպքերը քննում ենք առանձին կերպով եւ չենք հասկանում, որ մենք ցեղասպանության...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական