Երկուշաբթի, Փետրվարի 2, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հայկական  «Բարև, ես եմ»-ը՝ Cannes Classics ծրագրում

14/05/2023
- Մշակութային, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ֆրունզե Դովլաթյանի վերականգնված «Բարև, ես եմ» (1965թ.) ֆիլմն ընդգրկվել է Կաննի կինոփառատոնի «Կաննի դասականներ» (Cannes Classics) ծրագրում և ցուցադրվելու է փառատոնում։

Կաննի կինոփառատոնում կայնալիք  այս  չափազանց  կարևոր ցուցադրությունը  Հայաստանի ազգային կինոկենտրոնի Հայ կինոյի հոբելյանական նախաձեռնություներից  մեկն է, որը նպատակ ունի հանրահռչակել մեկդարյա հայկական կինոժառանգության լավագույն նմուշներից մեկը:

Ազգային կինոկենտրոնի թիմը «Բարև, ես եմ»-ի վերականգնման նախապատրաստական աշխատանքները սկսել էր դեռևս 1,5 տարի առաջ, քանի որ նմանատիպ աշխատանքները կարիք ունեն երկարատև նախապատրաստական շրջանի։ 2023 թվականին արդեն իրականացվեց ֆիլմի թվանշային վերականգնումը՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ։ Վերականգնման աշխատանքներն իրականացվել են Լատվիական «Լոկոմոտիվ կլասիկս» (Locomotive Classics) ստուդիայի կողմից։ Վերականգնված տարբերակում համատեղվել են ֆիլմի բնօրինակ հայերեն և ռուսերեն ձայնուղիները՝ ստեղծելով ֆիլմի երկլեզու տարբերակն առաջին անգամ։

Ֆրունզե Դովլաթյանի «Բարև, ես եմ»-ը  սովետական ֆիզիկոս Արտյոմ Ալիխանյանի իրական կյանքի վրա հիմնված  ողբերգական պատմության անդրադարձն է՝  սիրո և գիտության առեղծվածները։ Դովլաթյանի կինոնկարը ինքնահայտնաբերման, ինքնագիտակցության, իր «ես»-ը, սեփական տեղն այս աշխարհում  հաստատելն է։  Հայ հանրության անունից՝ այդ ժամանակի հերոսը ասաց՝ «Բարեւ, ես եմ»՝ փորձելով ճանապարհ հարթել գալիք  բազում «ես-անհատների» համար։

Դերերում հանդես են եկել  Արմեն Ջիգարխանյանը, Ռոլան Բիկովը, Նատալյա Ֆատեևան, Մարգարիտա Տերեխովան, Գալյա Նովենցը, Լ. Բաբիչկովան, Ֆրունզե Դովլաթյանը։

1966 թվականին «Բարև, ես եմ»-ը   կինոթատրոններում դիտել է 10 միլիոն հանդիսատես։ Ֆիլմը 1966 թ․ մասնակցել է Կաննի կինոփառատոնի մրցութային ծրագրում։ Այն ռեժիսոր Ֆրունզե Դովլաթյանի առաջին ինքնուրույն ֆիլմն է։ Կինոնկարում իրենց առաջին դերերն են խաղացել Գալյա Նովենցը և Մարգարիտա Տերեխովան։

Հ․Գ․ Ֆրունզե Դովլաթյանի «Բարև, ես եմ»-ը  հայկական երկրորդ  վերականգնված ֆիլմն է, որ ընդգրկվել  է Կաննի միջազգային կինոփառատոնի  «Կաննի դասականներ» հետահայաց ծրագրում։  Դեռևս 2014 թ․ Կաննի փառատոնում «Կաննի դասականներ»  ծրագրում, ի թիվս 24 կինոնկարների, ցուցադրվել է նաև Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը» («Սայաթ-Նովա»), որը վերանգնվել է L’immagine Ritrovata լաբորատորիայում Համաշխարհային կինոյի հիմնադրամի (Film Foundation-World Cinema Project) նախաձեռնությամբ: Ֆիլմը կինոփառատոնին ներկայացրել էր վերականգնող հիմնադրամը: Վերոհիշյալ հիմնադրամը ֆիլմը վերականգնելիս սերտորեն համագործակցել է  հայ մասնագետների հետ և օգտվել հայկական արխիվներից։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Բրիտանիայում երեք ծնողից բեղմնավորված երեխա է ծնվել

Հաջորդ գրառումը

Մուրադ Պետրոսյանը կանգնած է եղել Արցախյան ազգային-ազատագրական շարժման ակունքներում և առաջիններից մեկն է բարձրացրել մեր պայքարի դրոշը

Համանման Հոդվածներ

Նորություններ

Վստահ ենք, որ Հայաստանը հասկանում է՝ Բրյուսելի և Վաշինգտոնի հայտարարված բարի մտադրությունների հետևում թաքնված են սառը հաշվարկներ. ՌԴ ԱԳՆ

02/02/2026
Նորություններ

Օկուպացված Արցախում գտնվող Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցին վանդալիզմի է ենթարկվել

02/02/2026
Նորություններ

Փաշինյանն ու Ալիևը մեկնում են Աբու Դաբի՝ ստանալու «Զայեդ» մարդկային եղբայրության պարգևը

02/02/2026
Նորություններ

Փեզեշքիանը հրամայել է ԱՄՆ-ի հետ սկսել միջուկային բանակցություններ. տեղական լրատվամիջոցներ

02/02/2026
Հաջորդ գրառումը

Մուրադ Պետրոսյանը կանգնած է եղել Արցախյան ազգային-ազատագրական շարժման ակունքներում և առաջիններից մեկն է բարձրացրել մեր պայքարի դրոշը

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական