Ոստիկանները բացեցին Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը, որն առավոտից փակել էին տավուշցիները։
Տավուշի սահմանամերձ 4 գյուղերի վարչական ղեկավարներն ապրիլի 22-ին հանդիպելու են փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ. լրագրողներին հայտնել է Կիրանցի վարչական ղեկավարը։
Քննարկվելու են սահմանի հետ կապված հարցերը, ներկայացվելու են բնակիչների մտահոգությունները: