Հինգշաբթի, Ապրիլի 23, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Հայաստան» հիմնադրամի տնօրենի հրամանով ազատվել եմ աշխատանքից՝ ցույցերին մասնակցելու պատճառով. Աննա Մանուկյան

19/05/2022
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Աննա Մանուկյանը «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրենի հրամանով ազատվել է աշխատանքից «Դիմադրության»  շարժման ցույցերին (աշխատանքային ժամերից հետո) մասնակցելու պատճառով։ Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ հայտնում է հենց Աննա Մանուկյանը։ 

Նա գրել է. 

«Սիրելի ընկերներ, երեկ «Հայաստան» Համահայկական Հիմնադրամում իմ աշխատանքային վերջին օրն էր։ 2012թ-ից պատիվ եմ ունեցել աշխատելու այս բացառիկ կառույցում, որը 30 տարի շարունակ շենացրել է Հայաստանն ու Արցախը: Աշխատել եմ հրաշալի մարդանց հետ, ձեռք եմ բերել լավ ընկերներ և մի փոքր մասնիկ կազմել բազմաթիվ մեծ ու փոքր ծրագրերի իրագործման։

Երեկ Հիմնադրամի տնօրենի հրամանով ազատվել եմ աշխատանքից՝ «Դիմադրության»  շարժման ցույցերին (աշխատանքային ժամերից հետո) մասնակցելու պատճառով։ Իմ սիրելի այս կառույցը ապաքաղաքական էր մինչև 2018թ, երբ դեռ այս կապիտուլյանտ իշխանությունները չէին սկսել հիմնահատակ քանդել ազգայինը բովանդակող ամեն ինչ, և առաջին քայլերը սկսեցին հենց Հիմնադրամից, երբ գործ կարեցին մեր երկարամյա սիրելի տնօրեն Արա Վարդանյանի դեմ:
Կվերադառնամ իմ շատ սիրելի Հիմնադրամ, երբ այնտեղ «ժամանակավոր հյուրեր» այլևս չեն լինի։ Հիմնադրամը միշտ լինելու և ծաղկելու է։

Իմ սկզբունքները վեր են ամեն ինչից, աշխատանք կորցնելը շատ փոքր խնդիր է, երբ կանգնած ենք ՀԱՅՐԵՆԻՔԸ կորցնելու վտանգի առաջ։ Ես իմ տեղում և իմ կարողությունների չափով ամեն օր, ամեն րոպե պայքարելու եմ թրքահպատակության դեմ, մի ամբողջ լուսավոր սերունդ Եռաբլուրում տեղավորածի դեմ, նրանցից մի քանիսի մարմինները ամիսներով պարկերով նկուղներում պահող արհավիրքի դեմ, Արցախի 70%-ը հանձնած և մնացածը հանձնել պատրաստվողի դեմ, Ցեղասպանությունը մոռացողի դեմ, իր սեփական ազգին ատողի դեմ, Արցախի դրոշից սարսափողի դեմ։ Խնդրում եմ այս հողն ու ջուրը սիրող բոլոր հայրենասեր մարդկանց միանալ շարժմանը»։ 

Panorama.am-ը դիմեց «Հայաստան» համահայկական հիմնադրամին՝ արդյո՞ք ծանոթ են իրենց արդեն նախկին աշխատակից Աննա Մանուկյանի գրառմանը։ 

«Հայաստան» հիմնադրամից պատասխանեցին. «Տեղեկացնում ենք, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին աշխատակից Աննա Մանուկյանի հետ աշխատանքային պայմանագիրը լուծվել է աշխատանքային կարգապահությունը պարբերաբար խախտելու համար՝ համաձայն ՀՀ Աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի և 121-րդ հոդվածի 1-ին մասի։

Միևնույն ժամանակ հայտնում ենք, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամը համազգային նշանակության, ապաքաղաքական կառույց է։ Հիմնադրամի հեղինակությունն ու բարի համբավն արատավորող ցանկացած ապատեղեկատվություն հարվածի տակ է դնում Հիմնադրամի գործունեության արդյունավետությունը»։

Նայենք հոդվածները՝
ՀՀ Աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետ. «
Աշխատանքային պայմանագրի լուծումը գործատուի նախաձեռնությամբ՝  աշխատողի կողմից աշխատանքային պայմանագրով կամ ներքին կարգապահական կանոններով իրեն վերապահված պարտականությունները առանց հարգելի պատճառի պարբերաբար չկատարելու դեպքում։»

ՀՀ Աշխատանքային օրենսգրքի 121-րդ հոդվածի 1-ին մասի. «Գործատուն իրավունք ունի սույն օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով նախատեսված հիմքով լուծելու աշխատանքային պայմանագիրը, եթե մինչև տվյալ աշխատանքային կարգապահական խախտումը աշխատանքային կարգապահական խախտում թույլ տված աշխատողն ունի առնվազն երկու չհանված կամ չմարված կարգապահական տույժ»։

Դե, սկզբունքորեն հիմնադրամը հաստատել է գրառումը՝ հնարավոր չէ համ գնալ ցույցերի, համ առնվազն երկու անգամ չբացակայել  աշխատավայրից։

Panorama.am

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Թոշակառուների անվան տակ աջակցում են օլիգարխներին. Սուրեն Պարսյան

Հաջորդ գրառումը

50-60 ոստիկանի շոր հագածները մխտռում են ողջ ոստիկանությունը. Տիգրան Քոչարյան

Համանման Հոդվածներ

Նորություններ

Ուղիղ. «Պայքարը շարունակվում է». մեկնարկել է ավանդական Ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ

23/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ձեզ ավելի քիչ գնահատեք, քան մեր պետությունն ու երկիրը, հայրենիքը և այս ժողովուրդը. Բագրատ Սրբազանի կոչը՝ ընդդմությանը

23/04/2026
Հոգևոր

Ադրբեջանի իշխանությունը շարունակում է թիրախավորել հայկական քրիստոնեական սրբավայրերը՝ նպատակ ունենալով ջնջել հայկական հետքն Արցախից

23/04/2026
Նորություններ

Շրջահայաց լինելն ըստ Փաշինյանի՝ ուրանալն է. Լիլիթ Գալստյան

23/04/2026
Հաջորդ գրառումը

50-60 ոստիկանի շոր հագածները մխտռում են ողջ ոստիկանությունը. Տիգրան Քոչարյան

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

2018 թվականին վարչապետի պաշտոնում առաջադրվելն իմ ամենամեծ սխալն էր. Սերժ Սարգսյան

23/04/2026

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն իր հրաժարականի ութամյակի կապակցությամբ հայտարարություն է արել. Սիրելի՛ ժողովուրդ, Ես ձեզ դիմում եմ ոչ որպես...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Օնիկ Գասպարյանին շատ վաղուց եմ ճանաչում. իմ հեղինակությամբ և անունով եմ ասում՝ նա մեր բանակի ամենաքաջ սպաներից մեկն է. Հայկ Նահապետյան

20/04/2026

Ես համաձայն եմ իր գնահատականի հետ, Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը՝ անդրադառնալով ԳՇ նախկին պետ Օնիկ...

ԿարդալDetails
Նորություններ

Պարզապես քաղաքական-քարոզչական «լոլոներ» նախընտրական նկատառումով. Հակոբ Բադալյան

23/04/2026

Հայաստանի ԱԳ փոխնախարարը հայտարարել է, որ Ֆրանսիայի նախագահ Մակրոնի հայստանյան այցի ընթացքում ստորագրվելու է հայ-ֆրանսիական ռազմավարական գործակցության փաստաթուղթը: Լավ է,...

ԿարդալDetails
Նորություններ

Ադրբեջանցիների՝ Հայաստան վերադարձի հարցն իրավական դաշտում փակված է միջազգային դատարանի դատական ակտով. Լիպարիտ Դրմեյան

23/04/2026

Լրագրողներն այսօր ճշգրտող հարց ուղղեցին «Միասնության թևեր» կուսակցության պատգամավորի թեկնածու, վարչապետի աշխատակազմի միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի նախկին ղեկավար Լիպարիտ...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական