Երեքշաբթի, Փետրվարի 3, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հայաստանում ներկրված մեքնաների գները տատանվում են 6000-10.000 դոլարի սահմաններում. ովքե՞ր են գնորդները.168.am

11/09/2021
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հայաստանում ներկրված մեքենաները, որոնք մեկ տարուց ավելի մնացին մայթեզրերին կամ ավտոշուկայում, քիչ-քիչ գտնում են իրենց սեփականատերերին:

Ավտոներկրողների փոխանցմամբ՝ վերջին մեկ տարվա ընթացքում նոր սկսել են վաճառել ներկրված այս մեքենաները, անգամ փորձ են անում հիմնականում Եվրոպայից ներկրել նորերը:

«Մեքենաները վաճառվում են, բայց ոչ առաջվա տեմպով: Գնորդները, կարելի է ասել, հիմնականում ռուսներն են, ղազախները, ինչպես նաև հայերը:  Չնայած այս ամենին՝ մեքենաները հայկական շուկայի համար շատ են: Ասենք՝ հայերը, որ նոր մեքենա են գնում, հինը վաճառում են, չէ՞: Դրա համար շուկայում շատ են մեքենաները: Անցած տարի շատ քիչ է վաճառվել, այս տարի է մի քիչ աշխուժացել շուկան»,- մեզ հետ զրույցում ասաց ավտոներկրողներից Հայկ Գրիգորյանը:

Նա նշեց, որ ավտոշուկայում այս պահին առկա են Եվրոպայից, ԱՄՆ-ից բերված մեքենաները:

«Հիմա այս նոր մեքենաները Ճապոնիայից  չեն բերվում, քանի որ աջ ղեկ են, արգելվում է ներկրել, բացի դրանից՝ մեքենաները պետք է լինեն 3-5 տարեկան, որ մաքսատուրքերը գոնե մի քիչ հարմար լինեն: Ճապոնական նոր մեքենաներն այս պահին ավելի թանկ են, քան ԱՄՆ-ից, Կանադայից բերվածները: Դրա համար հիմա ԱՄՆ-ից ենք ավելի շատ բերում: Գները տատանվում են 6000-10.000 դոլարի սահմաններում: Դրանից բարձր արժեն այս տարի բերված ավտոմեքենաները:

Մեքենան այստեղից հաշվառումից հանում են, տանում են ԵԱՏՄ երկրներ: Ինչ վերաբերում է հայկական համարանիշով մեքենաներին, ապա դրանք արդեն 10.000-11.000 դոլար արժեք ունեցող մեքենաներ են: Բայց բիզնեսը, կարելի է ասել՝ մահանալու շեմին է»,- նշեց մեր զրուցակիցը:

Ավելի վաղ ավտոներկրողներից Զոհրաբ Իգիթյանը հայտնել էր, որ վաճառվող ավտոմեքենաների գները 10 տոկոսով նվազել են, բացարձակ չի վաճառվում, առևտուր չկա։ Հույսները միայն այն է, որ արտակարգ դրությունից հետո գան, գնեն։ Միակ լավ բանն այն է, որ բանկերը մեծ մասամբ դադարեցրել են վարկի տոկոսները պահանջել:

«Սահմանները փակ են, ԵԱՏՄ-ից գնորդներ չեն գալիս։ Առաջին հերթին՝ այս կորոնավիրուսից պետք է ազատվենք։ Ոչ ոք չի աշխատում, ու հայտնի չէ, թե ինչքան կտևի այս համատարած գործազրկությունը»,- նշել էր նա։

Ավտոներկրողները հայտնել էին, որ 7 տեղանոց մեքենաների հարցն է բարդ, դրանք ավելի շատ ղազախներն էին գնում:

«7 տեղանոց մեքենաների վիճակն է շատ լուրջ, հիմա Հայաստանում 20.000-25.000 նման մեքենա կա, թե չէ՝ մյուսների դեպքում այդպես չէ: Մի 10 տոկոս տեղական շուկան կսպառի, որովհետև այլևս մեքենա չի բերվում, եղածներն էլ մաշվում են: Ղազախները, առհասարակ, մեծ՝ 7-8 հոգանոց ընտանիքներ ունեն, հետևաբար՝ 7 տեղանոց մեքենաներն էին գնում, որովհետև հարմար էին»,- նշել էին նրանք:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

10․000 դոլարի դիմաց Երևանի քաղաքապետարանի պաշտոնյաներից մեկին վնասելու պատրաստ օգտատերը «վնասազերծվել է»

Հաջորդ գրառումը

Ստոլտենբերգը նշել է Աֆղանստանի անկման պատճառը

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես պաշտպանեի Փաշինյանին, դուք երբեք չէիք ասի, որ ես իրավունք չունեմ հայտնել իմ կարծիքը, որովհետև ապրում եմ Սփյուռքում. Հարութ Սասունայն

03/02/2026
Միջազգային

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ռյուտեն կիսադատարկ Ռադայում խոսել է խաղաղության համար «դժվար որոշումների» մասին

03/02/2026
Ըստ «Թագեսփոստի»: Աղոթք Շուշիի սուրբ Ղազանչեցոց եկեղեցում, 2020 թվական:
ԿԱՐԵՎՈՐԸ

Վենսի այցը Հայաստան ուշադրություն է հրավիրում Բաքվող պահվող հայ գերիների վրա. Zeale

03/02/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

ԱՄՆ-ն 72 ժամվա ընթացքում կմտնի պատերազմի մեջ, եթե Ռուսաստանը խախտի ապագա խաղաղության համաձայնագիրը. Financial Times

03/02/2026
Հաջորդ գրառումը

Ստոլտենբերգը նշել է Աֆղանստանի անկման պատճառը

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական