Շաբաթ, Ապրիլի 18, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Հայաստանում ժողովրդավարությունը գնդակահարվել է Փաշինյանի իշխանության կողմից ու արդեն իսկ խորը թաղված է». «Փաստ»

27/04/2021
- Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Փաստ» օրաթերթը գրում է. «Երբ վարչապետի պաշտոնն օկուպացրած անձը ոստիկանությանը և իրավապահ մարմիններին կոնկրետ անձանց նկատմամբ կոնկրետ քրեադատավարական գործողություններ իրականացնելու հրահանգներ է տալիս, ապա գործ ունենք առերևույթ հանցագործության մի քանի դեպքերի հետ: «Փաստի» հետ զրույցում նման կարծիք հայտնեց սահմանադրագետ Վահե Գրիգորյանը, որի հետ զրույցում անդրադարձել ենք իրավապահ ու դատական համակարգերում առկա ներկայիս իրավիճակին:

«Վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը փորձում է ուղղորդել նախաքննական մարմիններին, ոստիկանությանը, տալիս է կոնկրետ հրահանգներ ու կոչ է անում ձերբակալել կամ կալանավորել տարբեր անձանց ու քաղաքական գործիչների: Վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձն անցնում է վարչապետի լիազորությունների սահմանները, իսկ քրեադատավարական գործողություններն իրականացվում են ոչ թե օրենքի պահպանմամբ, այլ, ընդհակառակը, Քրեական դատավարության օրենսգրքի, նաև Սահմանադրության ոտնահարմամբ ու անձի արժանապատվությունը նսեմացնելու միջոցով: Նախ՝ վարչապետը որևէ օրենքով նախաքննական մարմնին ու անգամ ոստիկանությանը ցուցումներ տալու որևէ լիազորություն չունի:

Մինչդեռ այդ անձը փորձում է բոլոր հնարավոր ճանապարհներով հասնել իր նպատակին՝ խախտելով բոլոր հնարավոր նորմատիվ իրավական ակտերն ու Սահմանադրությունը: Այս ճանապարհով, այս ռեպրեսիվ միջոցների օգտագործմամբ փորձում է իր դեմ առկա համազգային պահանջի դադարեցմանն ու կասեցմանը հասնել:

Մենք ականատես ենք լինում, թե ինչպես են քաղաքական գործիչներին ու տարբեր անհատների հրավիրում ոստիկանություն, նախաքննական մարմիններ, տեսանկարահանում են, ու նրանց նկատմամբ ցուցադրաբար բռնություն է իրականացվում: Այս ամենն ամբողջությամբ հակասում է թե՛ ՀՀ Սահմանադրությանը, թե՛ Քրեական դատավարության օրենսգրքին, թե՛ մարդու իրավունքների պաշտպանության վերաբերյալ կայացված միջազգային իրավական ակտերին և ՄԻԵԴ-ի վճիռներին: Այսպես փորձում են հասնել դավաճանի հրաժարականի համազգային պահանջի չեղարկմանն ու կասեցմանը»,-ասաց Վ. Գրիգորյանը:

Սահմանադրագետը հիշեցրեց, որ, ամեն դեպքում, նաև վերջին շրջանում դատարանների կողմից ձերբակալությունները ճանաչվեցին ոչ իրավաչափ, իսկ կալանավորման միջնորդությունները չբավարարվեցին. «Ինչ վերաբերում է կոնկրետ ապօրինի հրամաններին, ապա արարքը, որը տեսնում են նմանատիպ հրամաններ տալու մեջ, ամբողջությամբ բավարարում է ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածով նկարագրված հանցակազմին: Այս խմբակի հեռացումից հետո հետագայում նրանք անպայման պետք է ենթարկվեն պատասխանատվության նաև նշված հոդվածով արգելված արարքներ կատարելու համար, թեև նրանց նկատմամբ հարուցվելիք քրեական գործերի հիմքերը վաղուց են առկա, հիմա ուղղակի դրվագներն են ավելանում: Ընդամենը փոխվում են այն օբյեկտները, որոնց նկատմամբ հանցավոր ոտնձգություններ են կատարվում»:

Վահե Գրիգորյանը շեշտեց, որ բոլոր պետական ինստիտուտները հեղինակազրկելու նպատակ կա. «Վարչապետի պաշտոնն օկուպացրած անձի ողջ գործունեությունն ուղղված է եղել պետական ինստիտուտների հեղինակազրկմանը: Մենք սկզբում տեսանք, թե ինչպես նախ՝ Սահմանադրական դատարանը, հետո ամբողջ դատական համակարգը հայտնվեցին թիրախում: Հաջորդը ոստիկանությունն էր, իսկ հիմա արդեն նախաքննական մարմինների հերթն է հասել, թեև որոշ դրվագներով մինչ այս նրանք մասամբ արդեն իսկ հեղինակազրկվել էին: Նպատակը ոչ միայն հեղինակազրկումն ու վերոնշյալ համազգային պահանջի կասեցումն է, այլև իրեն գելխեղդ հռչակած անձի հոգու ինքնաբավարարումն է, ինչպես նաև գելխեղդի սեփական իլյուզիաների ռեալիզացիան»:

Նա նշեց, որ դատական համակարգի ներկայացուցիչների մեծագույն մասը, չնայած անտանելի ճնշումների առկայությանը, շարունակում է պահպանել Հայաստանի Սահմանադրությամբ հռչակված օրինականության ու բոլորի՝ օրենքի առաջ հավասար լինելու սկզբունքը. «Հայաստանում մեծամասամբ կա անկախ դատական համակարգ: Դատավորների մեծամասնությունն իր մասնագիտական պրոֆեսիոնալիզմն է ցույց տալիս, իսկ վարչապետի պաշտոնն օկուպացրած անձը ոչ մի պարագայում չի ցանկանում ընկալել, որ այս ձերբակալությունները կամ կալանավորման միջնորդություններն ամբողջությամբ ապօրինի են: Իհարկե, ռեժիմի կողմից փորձ է արվում դատական համակարգը ևս դարձնել խամաճիկային: Մենք տեսնում ենք, որ փորձ են անում ստեղծել ինչ-որ նոր դատարաններ՝ հակակոռուպցիոն, խափանման միջոցների քննման և այլ դատարաններ: Այս ամենը դատական համակարգը գործադիրին ենթակա դարձնելու հանցավոր փորձ է, բայց դատական համակարգը դեռ շարունակում է արդյունավետ պայքար մղել իր լիիրավ անկախության, օրինականության ու Սահմանադրության ոգու և տառի պահպանման համար: Դատական համակարգը շարունակում է ամուր մնալ»:

Վահե Գրիգորյանը նշեց, որ դեռ 2020 թ. նոյեմբերին դատավորները ցույց տվեցին իրենց մասնագիտական պրոֆեսիոնալիզմը՝ կապված նաև այդ ընթացքում ձերբակալությունները ոչ իրավաչափ ճանաչելու, ինչպես նաև հավաքների և խոսքի ազատության արգելքը վերացնելու հետ. «Բայց դատական համակարգի նկատմամբ ճնշումները դրանից հետո ավելի են շատացել, քանի որ վաչապետի պաշտոնն օկուպացրած անձը և նրա թիմը չեն կարողանում հանդուրժել, որ Հայաստանում դեռևս մնացել է մեկ պետական ինստիտուցիոնալ մարմին, որն առաջնորդվում է ոչ թե ինչ-որ անձի կամ գելխեղդի քմահաճույքով, այլև օրինականությամբ ու Սահմանադրությամբ, որոնք այնքան խորթ են այս օկուպացիոն ռեժիմին»:

Ինչ վերաբերում է իրավապահ մյուս մարմիններին, մեր զրուցակիցը նշեց. «Ակնհայտ ապօրինի հրամաններ կատարելը ենթադրում է պատասխանատվություն նաև այն անձանց համար, որոնք, գիտակցելով և տեսնելով այդ հրամանների ակնհայտ ապօրինի լինելը, ամեն դեպքում կատարել են դրանք: «Ես աշխատող եմ, ընդամենը հրաման եմ կատարել» ասվածը չի ազատում պատասխանատվությունից:

Ընդ որում՝ սա ոչ թե իմ անձնական կարծիքն է, այլ ամրագրված է թե՛ ՄԻԵԴ-ի վճռով, թե՛ ՀՀ օրենսդրությամբ: Եթե ոստիկաններն անհամաչափ բռնի ուժ կիրառելով, փախչել չփորձող քաղաքացուն ձեռնաշղթաներով ու ծնկի բերելու միջոցով օպերատիվ- հետախուզական կամ քրեադատավարական գործողություններ են իրականացնում, ապա իրավապահ մարմինները կատարում են ակնհայտ ապօրինի հրամաններ:

ՀՀ Սահմանադրության 3-րդ հոդվածի առաջին մասով հստակ ամրագրվել է, որ Հայաստանի Հանրապետությունում մարդը բարձրագույն արժեք է, մարդու անօտարելի արժանապատվությունն իր իրավունքների և ազատությունների անքակտելի հիմքն է: Մարդու և քաղաքացու հիմնարար իրավունքները և ազատությունները հարգելն ու դրանց պաշտպանությունը տվյալ դեպքում պետական իշխանության պարտականությունն է:

Եթե նրանք երբևիցե կարդային Սահմանադրությունը և ընկալեին նրա ողջ էությունը, ապա իրենց թույլ չէին տա այնպիսի արարքներ, որոնք հակասում են նշվածին: Եթե անձը մասնակցում է հավաքի կամ կասկածվում է որևիցե հանցանքի կատարման մեջ, դա դեռ նրա արժանապատվությունը ոտնահարելու ու նրան նսեմացնելու հիմք չի տալիս: Գոյություն ունի անմեղության կանխավարկած, օրինականության սկզբունք: Ոչ մի օրենքով ու նորմատիվ իրավական ակտով որևիցե պետական մարմին անձի արժանապատվությունը նսեմացնելու իրավունք չունի. բանը կարող է հասնել նաև խոշտանգման, ինչն իրավական համակարգի վերջնական խայտառակումը կլինի: Մենք պարզապես գործ ունենք այս ռեժիմի հերթական ապօրինությունների հետ, որոնք, ցավոք սրտի, կարծես օրինաչափ են դարձել այս իշխանության գործունեության յուրաքանչյուր տեսակի ու ոլորտի համար»:

Անդրադառնալով ժողովրդավարության սկզբունքներին՝ Վահե Գրիգորյանն ընդգծեց. «Հայաստանը հիմա բնութագրել որպես ժողովրդավարական երկիր՝ նույնն է, ինչ Հյուսիսային Կորեան բնութագրենք որպես մարդու իրավունքների պաշտպանության միջազգային բաստիոն: Այս մասշտաբի ու ծավալով բռնաճնշումները, որոնք իրականացվում են քաղաքական, հասարակական գործիչների և առհասարակ ընդդիմադիր անհատների հանդեպ, ուղղակի մի բանի մասին են վկայում. Հայաստանում ժողովրդավարությունը գնդակահարվել է Նիկոլ Փաշինյանի իշխանության կողմից ու արդեն իսկ խորը թաղված է:

Այն վերակենդանացնելը չափազանց բարդ կլինի, եթե ոչ անհնարին: Մենք ապրում ենք մի երկրում, որտեղ արգելվում է բեմադրել մի ներկայացում, որովհետև այն գուցեև վիրավորում է վարչապետի պաշտոնն օկուպացրած անձի գոյություն չունեցող պատիվն ու արժանապատվությունը: Մենք ապրում ենք մի երկրում, որի ղեկավարը բարեկամության քարոզ է անում պետության բնակիչներին բնաջնջել փորձող թշնամու հետ»:

«Փաստ»

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«Քաղաքական «փալասների» հետ չեն դաշնակցում». Էդուարդ Շարմազանով

Հաջորդ գրառումը

Նիկոլը Հայաստանի միակ ղեկավարն է, որը թողնում է պաշտոնը առանց որևէ դրական ցուցանիշի․ «Փաստ»

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Սա նպատակային, ծրագրված հոգևոր սպանդ է. Հայոց եկեղեցու պահպանության համահայկական խորհրդի հայտարարությունը

18/04/2026
Նորություններ

Պետբյուջեն, միլիարդավոր դոլար վարկերը պարգևավճարներով, մեկ անձից հրատապ գնումներով, Ջենիֆեր Լոպեսի համերգով մսխել են. Ոսկան Սարգսյան

18/04/2026
Նորություններ

Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին. ուղիղ

18/04/2026
Նորություններ

Ադրբեջանը մի նոր «հաստափոր» քայլ է արել դեպի «խաղաղություն». Հակոբ Բադալյան

18/04/2026
Հաջորդ գրառումը

Նիկոլը Հայաստանի միակ ղեկավարն է, որը թողնում է պաշտոնը առանց որևէ դրական ցուցանիշի․ «Փաստ»

Ամենաշատ ընթերցվածը

17 Ապրիլի, 2026

Սփյուռքի զորաշարժը եւ հայության խնդիրները Փարիզի համաժողովում. Արցախն ու Հայաստանը գլխավոր թեմաներ

17/04/2026

Ապրիլի 11-12-ը Փարիզում անցկացվեց  Սփյուռքի զորաշարժին նվիրված խորհրդաժողով, որի նպատակն էր  վերջին տարիներին հայության կարեւորագույն խնդիրների ու մարտահրավերների քննարկումը: Թեեւ...

ԿարդալDetails
Նորություններ

Իրանց ձայն տվող մարդը պտի ինքը իրան հայտարարագրի որպես ժեխ, բոշա ու շունուշանգյալ. Փաշինյան

17/04/2026

ԿարդալDetails
Նորություններ

«Սահմանազատումը» Տավուշի Բաղանիս-Ոսկեպար հատվածում. Դավիթ Գալստյան

17/04/2026

Google-ի քարտեզի վրա նշել եմ, թե ինչպես է անցել նոր սահմանը։ Դեղինով Google-ի սահմանն է, կարմիրով՝ «սահմանազատման/սահմանագծման» շրջանակներում հաստատված նոր...

ԿարդալDetails
17 Ապրիլի, 2026

Բնության դեսպանը. ապրիլի 20-ին լրանում է գեղանկարիչ Հրանտ Թադեւոսյանի ծննդյան 88 տարին

17/04/2026

ՀՀ ժողովրդական նկարիչ Հրանտ Թադեւոսյանին (Թաթոսին) մեծ ու փոքր, տարբեր սերնդի արվեստագետներ դիմում եմ՝ որպես Վարպետի, եւ այդ, հիրավի, ժողովրդական...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական